Էդվարդ Նալբանդյանի դրամական միջոցները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նախորդ տարվա հոկտեմբերիին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների՝ 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Էդվարդ Նալբանդյանի հայտարարագրից իմանում ենք, որ նա ունի մեկ բնակարան: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հոկտեմբերի 3–ի դրությամբ, կազմել են 11 միլիոն 300 հազար դրամ և 65 հազար 420 եվրո:
Իսկ նախարարի եկամուտները նախորդ տարվա հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացվել են աշխատավարձից և կազմել 7 միլիոն 875 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Նալբանդյանը Հայաստանի Արտգործնախարարի պաշտոնն է զբաղեցնում դեռևս 2008 թ–ից: Մինչ այդ աշխատել է որպես Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան՝ 2001–08 թթ. Վատիկանում, իսկ 2004–08 թթ.՝ նաև Անդորրայում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: