Կեմերովոյի հրդեհի հետեւանքով զոհված հայը թիկնապահ էր աշխատում. մանրամասներ
Ռուսաստանի Կեմերովո քաղաքում մարտի 25-ին առեւտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով որդու հետ զոհված, ազգությամբ հայ Դմիտրի Գալանինը թիկնապահ էր, 43 տարեկան: Այս մասին ասել է Ռուսաստանի հայերի միության Կեմերովոյի գրասենյակի ղեկավար Գեորգի Անտոնով-Միրզախանյանը:
«Սպա էր Դմիտրին, շատ հայտնի Կեմերովոյի հայերի շրջանում: Մարտի 25-ին որդու հետ գնացել էին այդ առեւտրի կենտրոն՝ ժամանակ անցկացնելու»,- ասաց նա:
Գեորգի Անտոնով-Միրզախանյանը հայտնեց նաեւ, որ 10-ամյա Միխայիլը ընտանիքի միակ երեխան էր:
«Զոհված հայերի հիշատակին այսօր եկեղեցում պատարագ է մատուցվել»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4 հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկվել էր մարտի 25-ին: Հրդեհի հետեւանքով, ըստ պաշտոնական տվյալների, 76 մարդ է մահացել, այդ թվում՝ 41 երեխա: