Աղջիկը 10 տարով ազատազրկվել է մոր հետ արգելված հարաբերություն ունենալու պատճառով
26-ամյա ամերիկուհի Միստի Սպանին դատապարտել են 10 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ նա կենսաբանական մոր հետ ինցեստի (արյունապղծություն) վերաբերյալ խոստովանություն է արել։ Աղջիկը մոր հետ գտնվել է ամուսնական կապի մեջ։ Չնայած այն բանին, որ Օկլահոմայի բնակչուհին խոստովանել է մեղքը, այդուհանդերձ նրա նկատմամբ սահմանվել է այդ հանցանքի համար նախատեսված առավելագույն պատժաչափ։ Այս մասին հայտնում է Tulsa World-ը։
Միստիին դաստիարակել է տատն այն բանից հետո, երբ նրա 44-ամյա մայրը՝ Պատրիսիա Էն Սպանը, կորցրել է խնամակալությունը 3 երեխաների նկատմամբ։ Հարազատները վերամիավորվել են միայն 2014 թվականին։ Երկու տարի անց մայր ու դուստր անցել են իրենց արգելված հարաբերությունների հաջորդ մակարդակ և ամուսնություն կնքել։
Դա սեփական երեխայի հետ Պատրիսիայի առաջին ամուսնությունը չի եղել։ 2008 թվականին նա ամուսնացած է եղել կենսաբանական որդու հետ։ Ամուսնությունը լուծարվել է 15 ամիս առաջ՝ այն բանից հետո, երբ որդին ճշմարտությունը պատմել է ոստիկանությանը։
Պատրիսիայի դեմ նույնպես առաջադրվել է ինցեստի մեղադրանք, հունվարին կկայանա առաջին լսումը։