«Կարծես դև մտած լիներ մարմնիս մեջ. փորձել եմ դանակահարել մեծ եղբորս». Կիսաբաց Լուսամուտների նոր, սկանդալային թողարկումը
ՕՏԱՐ ԱԼԲԵՐՏԸ - 49 տարեկան Ալբերտ Վարդանյանը 4 տարեկանում կտուրից ընկավ, ինչն անհետևանք չմնաց: Նախ նա սկսեց տեսիլքներ տեսնել, հետո եղբորը սպանելու փորձ կատարեց և ընտանիքի հետ կապը վերջնականապես խզվեց: Սիրած աղջկա կողմից մերժվելն ու կյանքից դժգոհ լինելն էլ պատճառ դարձան 3 անգամ ինքնասպանության փորձի: Մուրացկանությամբ գումար վաստակող Ալբերտը թափառաշրջիկի կարգավիճակում է: Մշտական բնակության վայր չունեցող Ալբերտը շատ անգամներ գիշերել է գերեզմանատանը: