Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը
uncategorized

Իսպանական ընկերությունը կվերանորոգի ու կարդիականացնի հայկական մետրոն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իսպանական «Ագազոս» ընկերությանը թույլ կտրվի Երևանի մետրոյի թունելներում շինարարություն իրականացնել: Այս մասին որոշման նախագիծը ներառված է հինգշաբթի կայանալիք գործադիրի հերթական նիստում:

Կառավարությունը որոշել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Երևանի մետրոյի վերականգնողական ծրագիր–փուլ II դրենաժային թունելի երկարացման և վերականգնողական աշխատանքներ մետրոյի թունելներում» ծրագրի շինարարական աշխատանքների կատարման կապալառու իսպանական «Ագազոս» ընկերությանը թույլատրել Երևանի մետրոյի թունելներում շինարարության իրականացման գործունեություն։

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ–ի և «ԱԳԱԶՈՍ» ընկերության միջև 2015 թ. ապրիլի 27–ին ստորագրված շինարարական աշխատանքների պայմանագրով «ԱԳԱԶՈՍ» ընկերությունը իրականացնում է Երևանի մետրոյի վերականգնողական ծրագրով Երևանի մետրոյի բուն շինարարական աշխատանքները՝ ենթակապալի պայմանագրերով տեղական լիցենզավորված ընկերությունների հետ:

Ընկերությունը պատրաստակամ է իրականացնել ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքները ամբողջ ծավալով՝ առանց ենթակապալառուների էական մասնակցության, որի համար անհրաժեշտ է ստանալ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն:

Կառավարությունը և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը 2012 թ. օգոստոսի 3–ին կնքել են համաձայնագիր` ըստ որի բանկը երկրորդ փուլի ֆինանսավորման համար կտրամադրի մինչև 5 միլիոն եվրո ընդհանուր գումարի չափով վարկ: Մեկ տարի անց կառավարությունը և Եվրոպական Ներդրումային Բանկը կնքել են ֆինանսավորման պայմանագիր, ըստ որի բանկը Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի համար նույնպես տրամադրում է 5 միլիոն եվրո վարկ: Եվս մեկ տարի անց՝ 2014 թ., կառավարությունը և Եվրամիության Հարևանության Ներդրումային Գործիքը ստորագրել են դրամաշնորհային համաձայնագիր, ըստ որի նրանց կողմից այս ծրագրի համար տրամադրվում է 5 միլիոն եվրո դրամաշնորհ:

Ընդհանուր առմամբ՝ երևանյան մետրոյի վերազինման ու արդիականացման համար կտրամադրվի 15 միլիոն եվրո:

Երկրորդ փուլով իրականացվում է դրենաժային թունելի վերակառուցում և ընդլայնում, մետրոյի վազորդային թունելների վերականգնողական աշխատանքներ, իրականացվում են կայարանների և ծառայողական շինությունների բարելավում, մետրոյի վագոնների վերանորոգում և արդիականացում, հակահրդեհային սարքավորումների գնում, մեքենավարների ուսուցման կենտրոնի ստեղծում, վագոնների լվացման կայանի սարքավորումների գնման և տեղադրման աշխատանքներ:

Նշենք, որ 2015 թ. կայացած մրցույթի շրջանակներում ծրագրի շինարարական աշխատանքների իրականացման մրցույթի հաղթող է ճանաչվել իսպանական «ԱԳԱԶՈՍ»–ը, որը զբաղվում է արտոնագրված շինարարությամբ: Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում