Սա լրիվ «վերջն» էր Հայաստանի համար․․․ Նման հարսանիք դեռ չէր արձանագրվել (տեսանյութ)
Պարզվում է՝ նույնասեռականների ամուսնություն տեղի է ունենում նաև Հայաստանում։ Այդպիսի մի դեպք հայտնի է դարձել «Հժ»-ին։ Տղաների այս զույգը փոքրիկ հարսանիքից հետո այժմ միասին է ապրում՝ նրանցից մեկի ծնողների հետ։ Ամուսնությունը պաշտոնապես չեն գրանցել, չեն պսակադրվել նաև եկեղեցում՝ միայն մոմ են վառել, որպեսզի երջանիկ լինեն։ Փաստին համակերպվել են երիտասարդների ծնողները։ Երևանի «ամենաքյառթու» թաղամասերից մեկում բնակվող այս ընտանիքի հետ, սակայն, լուրջ խնդիր ունեն հարևանները: Զույգն ամուսնացել է մոտավորապես 3 շաբաթ առաջ: Հարեւանները, սակայն, հիշում են, որ «հարս» բերած տղան միշտ էլ շփվել է տղաների հետ, սակայն բոլորը դա նորմալ են համարել: Այժմ իրենք հարեւանություն չեն անում այդ ընտանիքի հետ եւ ոչ մի կերպ չեն կարողանում համակերպվել այդ խայտառակությանը: