Պատրաստում ենք աննկարագրելի Մանթի
Բաղադրատոմսը
Խմորը 1 ձու 1 բ գոլ ջուր 1 թ գ աղ 2 թ գ շաքարավազ 2-3 բ ալյուր, որ ստացվի չկպչող, մի քիչ պնդոտ խմոր Միջուկը 450-500 գ աղացած միս 1 գլուխ սոխ 2 պճեղ սխտոր ( կարող եք չավելացնել, ես մատուցելիս մածունի մեջ սխտոր չեմ ավելացնում, դրա համար ել մսի մեջ եմ դնում) Աղ, սև ու կարմիր տաքդեղ ըստ ցանկության ու համի Չոր կամ թարմ կանաչեղեն, ես չոր ռեհան և սամիթ ավելացրեցի 1-2 բ մսի արգանակ կամ սառը ջուր, մսի զանգվածը պետք է ստացվի շատ փափուկ Կարող եք օգտագործել ձեր նախընտրած համեմունքները: