24-ամյա ուսուցչուհին ազատազրկվել է աշակերտների հետ սեքսով զբաղվելու և իր մերկ լուսանկարները նրանց ուղարկելու համար
24-ամյա ուսուցչուհին ձերբակալվել է իր մարմնի մասերը աշակերտներին ցուցադրելու համար: Դասավանդելով Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգում գտնվող Տակոմա քաղաքի Լինկոլն միջնակարգ դպրոցում՝ Մերեդետ Պաուեկը ձերբակալվել է փետրվարի 7-ին 14ից 17 տարեկան երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու համար: Իրավագետները սա անվանել են երեխայի բռնաբարության 3-րդ աստիճան:
Պաուելը, որ աշխատում էր Լինկոլնում 2012 թվականից սկսած, դասավանդել է իր զոհերին 2013-14 թվականներին ընկած հատվածում: Աշակերտներից մեկը, ով եղել է 17 տարեկան, ասել է Պաուելին, որ պատրաստ է ամեն քայլի մաթեմատիկայի իր գնահատականը ստանալու համար: Կինն էլ օգտվել է առիթից և նրա հետ փակվել դասասենյակում: Բայց սա արդեն կրել է շարունակական բնույթ և նման դեպքերը դարձել են հաճախակի: Ի վերջո նա լրիվ է անցել սահմանները և աշակերտներին սկսել է ուղարկել իր մերկ լուսանկարները, մինչև որ ծնողներից մեկը նկատել է դրանք ու դիմել ոստիկանություն:
Ի դեպ, Լինկոլն դպրոցի բոլոր աշակերտները պնդում են, թե Պաուելը աշխարհի լավագույն ուսուցչուհին է: