Ընկերոջ աղոթքը աղջկան փրկել է մահից
14-ամյա աղջիկը, ընկնելով մեքենայից, գլուխը խփել է գետնին: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատել, ամերիկացի աղջիկը հայտնվել է կոմայում: 4 տարի շարունակ նա մնացել է կոմայում, վիճակը ոչ մի կերպ չի փոփոխվել, հայտնում է «Ромфея» լրատվական գործակալությունը:
Աղջկա ծնողները որոշել են դադարեցնել նրա տանջանքները եւ անջատել նրան կենդանի պահող սարքերը: Սակայն սարքերն անջատելուց առաջ աղջկա ընկերը խնդրել է թւոյլ տալ իրեն աղոթել աղջկա համար:
Եւ աղոթքի հենց հաջորդ օրը հրաշք է տեղի ունեցել, որին բժիշկները չէին կարողանում հավատալ: Աղջիկը սկսել է շարժվել, իսկ օրեր անց փորձել է խոսել: Այժմ նրա վիճակը բարելավվում է: Աղջկա հայրն ասել է, որ դա պարզապես հրաշք է եւ Աստծո օրհնությունը: