Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յոլյան
Վիդեո

Ճի՞շտ է, որ երկար պաշտպանվելուց հետո զույգերը դժվարությամբ են երեխա ունենում

Հայկական ընտանիքներից շատերում (հատկապես գյուղերում) սեռական սխալ վարքի ու աննորմալ «օրինաչափությունների» մասին պարզապես կարելի է գիրք գրել: ԵՊԲՀ սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթլոգ Վրեժ Շահրամանյանը սեփական փորձից հիշեց դեպքեր, երբ զույգն իբրև հակաբեղմնավորիչ կիրառել է կենցաղային տարբեր նյութեր (հանքային ջուր, հալած մոմ և այլն):
Ամենացավալին այն է, որ սեռական սխալ կյանքով ապրող այդ զույգերին դժվար է մեղադրել, քանի որ այսօր մեր հասարակությունում չկա սեռական ճիշտ կրթություն: Այն վատ հիմքերի վրա է թե' տանը, թե' դպրոցում: Փորձենք փոքր-ինչ լրացնել այդ բացը' խոսելով անցանկալի հղիությունից խուսափելու ճիշտ և անվտանգ ճանապարհների մասին:

Անգամ ավելորդ է նշել, որ վերը նշված դեպքերը՝ բժշկի պրակտիկայից, խիստ վտանգավոր են ու արգելվում են, քանի որ հետևանքները կարող են անդառնալի լինել: Դա կարող է տանել անպտղության: Մինչդեռ կան անվնաս ճանապարհներ անցանկալի հղիությունից խուսափելու համար, որոնք բոլորն էլ պահանջում են բժշկական որոշակի խորհրդատվություն: Օրինակ' հակաբեղմնավորիչի օգտագործումը միանշանակ նորմալ է, պարզապես, ինչպես ամեն բան, այնպես էլ հակաբեղմնավորիչի անկանոն, ոչ ռացիոնալ կիրառումը կարող է ունենալ բացասական ազդեցություն: Ժամանակի ընթացքում հակաբեղմնավորիչները հանգեցնում են ձվարանների և արգանդի ֆունկցիաների խանգարման՝ աստիճանաբար անդրադառնալով նաև այլ գեղձերի աշխատանքի վրա: Այսինքն՝ ցանկացած տարբերակի երկարատև կիրառումը կարող է այդ երևույթներն ավելի խորացնել: Սրանից խուսափելու համար հակաբեղմնավորիչների ընտրությունը պետք է կատարի բժիշկը. նա պետք է որոշի, թե ինչ տարբերակ կիրառվի, ինչպես նաև օգտագործման ժամկետը:
Վրեժ Շահրամանյանը պարզաբանում է. «Հայ կանանց շրջանում բավական մեծ խումբ են կազմում հորմոնալ խանգարումներ, նորագոյացություններ (միոմա, ձվարանի կիստա), վարակիչ և բորբոքային խնդիրներ ունեցող կանայք: Առանձին խումբ են կազմում արգանդապարանոցի ախտահարումներ ունեցող կանայք: Այս հանգամանքը պարտադրում է հակաբեղմնավորիչների ընտրությունը կատարել մանրամասն հետազոտությունից հետո' սեփական օրգանիզմը չվնասելու համար: Հակաբեղմնավորիչ միջոցները բազմազան են, բայց դրանց կիրառումը սեփական օրգանիզմի բնական ռիթմի յուրահատուկ խաթարում է, ուստի դա պետք է անել խելացի և հետևողական»:
Եվս մեկ տարբերակ են հորմոնային դեղանյութերը: Դրանք, ըստ սեքսապաթոլոգի, բացի հակաբեղմնավորիչ ազդեցությունից, ունեն նաև բուժական նշանակություն. «Միայն մասնագետը կարող է որոշել, թե դրանցից որն է անհրաժեշտ: Կա դեղամիջոցների հատուկ խումբ' նախատեսված հետծննդյան շրջանի համար: Կիրառվում են նաև ներարգանդային ձևերը (պարույրներ), որոնց վստահության ժամկետը 3-4 տարի է' անընդմեջ: Այս դեպքում պետք է բացառել վարակիչ-բորբոքային երևույթները, նորագոյացությունները, պարանոցի ախտահարումները: Գոյություն ունեն նաև տեղային հաբեր, մոմիկներ, քսուքներ, որոնք օգտագործվում են սեռական հարաբերությունից առաջ: Այս բոլոր միջոցների համար սահմանված են համապատասխան ժամկետներ, չպետք է անտեսել նաև օրգանիզմի առանձնահատկությունները և հակաբեղմնավորիչի ազդեցությունը: Անհրաժեշտության դեպքում մեթոդը պետք է փոխել: Չպետք է մոռանալ, որ այդ ծանր պատասխանատվությունը երբեմն պետք է վերապահել զուգընկերոջը»:
Լայն տարածում ունի, այսպես կոչված, հղիությունից պաշտպանվելու համար ընդհատվող սեռական հարաբերությունը : Այն, ինչպես և մյուս տարբերակներն ունի իր դրական և բացասական կողմերը: Ըստ Վրեժ Շահրամանյանի' այս մեթոդի առավելությունն այն է, որ հատուկ նախապատրաստվածություն կամ ծախսեր չի պահանջում և ցանկացած պահի կարող է կիրառվել. «Այս մեթոդն արդյունավետ է համարվում միայն 80% դեպքերում, քանի որ հնարավոր է նախասերմնաժայթքման հեղուկում սպերմատոզոիդների առկայություն, հետևապես հղիության զարգացում: Այն ունի նաև արտահայտված կողմնակի ազդեցություններ: Տևական այս մեթոդով պաշտպանվելը պատճառ է հանդիսանում այնպիսի սեռական խանգարումների, ինչպիսիք են կանանց մոտ անօրգազմիա և սեռական ցանկության իջեցում, տղամարդկանց մոտ՝ վաղաժամ սերմնաժայթքում, սեռական թուլություն և նևրոզ, ի վերջո, կարող է պատճառ լինել զույգի մոտ սեռական աններդաշնակության»: