Հիջաբով կինը սարսափից սկսել Է երգել ինքնաթիռում
Սոցցանցերում հայտնվել Է մի տեսանյութ, որտեղ հիջաբով կինը ողբում եւ բարձրաձայն երգում Է ինքնաթիռում, որպեսզի իրենից հեռացնի վատ մտքերը վերթիռի եւ վայրԷջքի ժամանակ: Հոլովակը Facebook-ի Էջում հրապարակել Է Soheil Foroutan անունով օգտատերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Երբ ինքնաթիռը բարեհաջող վեր Է բարձրացել, բոլոր ուղեւորները ծիծաղել եւ ծափահարել են վախեցած մուսուլման կնոջը: Նրա հաջորդ խուճապի նոպայի ժամանակ, երբ ինքնաթիռը վայրԷջք Էր կատարում, նրանք փորձում Էին հանգստացնել կնոջը եւ ջուր են բերել նրա համար: