Ահա, թե ինչպես կավարտվի Նռան հատիկի վերջին սերիան. Բացառիկ մանրամասներ Դիանա Գրիգորյանից
«Անկեղծ ասած՝ իսկապես հոգնել էի, և նման որոշում կար՝ սերիալից իմ մասնակցությունը դադարեցնելու, սակայն երկար քննարկումներից և մտորումներից հետո, այնուամենայնիվ, հասկացա, որ մնալը սկզբունքի հարց է: Չի կարելի հիասթափեցնել այն հեռուստադիտողին, ով իրոք հետևում, սիրում և գնահատում է մեր աշխատանքը»:
Դիանան նշում է, որ պետք է պայքարել հայկական հեռուստաեթերում հնդկական սերիալների գոյացող մենաշնորհի դեմ. «Անկախ նրանից՝ ինչպես ես վերաբերվում հայկական սերիալներին, մի բան ակնհայտ է, որ ցանկացած հայկական սերիալ հնդկական սերիալից տարբերվում է նրանով, որ դրա արտադրության ժամանակ իրենց օրվա հացի փողը վաստակում են տասնյակ մարդիկ: Շատ կարևոր է գիտակցել սա, այդ իսկ պատճառով այսօրվա դրությամբ ես զբաղված եմ «Նռան հատիկ» սերիալով թե՛ որպես պրոդյուսեր, թե՛ որպես սցենարի հեղինակ»,- եզրափակեց Դիանան։