Տեսեք ով է Արցախում ծառի տապալման արդյունքում մահացած զինծառայողը
Մարտի 24-ին՝ ժամը 16:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ուժեղ քամու պատճառով ծառի տապալման հետևանքով, մահացել է ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Արմեն Համայակի Հարությունյանը:
Արցախում մարտի 24-ին ուժեղ քամու հետեւանքով ծառի տապալման արդյունքում մահացած 19-ամյա Արմեն Հարությունյանը Երեւանի բնակիչ էր: Նա բանակ էր զորակոչվել հունվարին: Արմեն Հարությունյանը ընտանիքի երկրորդ զավակն էր:
Մահացած զինծառայողի դիակն Արցախից երեկ տեղափոխվել է Երեւան, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: