Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհՓաշինյանի յուրաքանչյուր զիջում Ադրբեջանի համար նոր պահանջ ներկայացնելու նոր առիթ է․ Ուժեղ ՀայաստանՄեր բախտը չի բերել, որ մենք ունենք ադրբեջանա-թուրքամետ իշխանություններ. Սամվել ԿարապետյանԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելՀայ-իրանական սահմանին խայտառակ վիճակ է․ Տիգրան ԱբրահամյանՈչ թե խաղաղության, այլ Ալիևի պատերազմել - չպատերազմելու քմահաճույքի երաշխիքն են Փաշինյանի զիջումները․ Անուշ ՄիրզոյանԻշխանությունների ներկայացրած TRIPP նախագիծը ո՞ւմ շահերն է սպասարկելու. որպես հուշում՝ ոչ Հայաստանի. Ուժեղ ՀայաստանՄաքուր Սևան՝ ապագա սերունդներին․ «Թովմասյան» հիմնադրամի բնապահպանական առաքելությունը (տեսանյութ)Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասինԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Փաշինյանն իր ու իր թիմի վրա դուրս կգա, եթե լրտես է ման գալիս, թող արագ շարժվի այդ ուղղությամբ. Սամվել Կարապետյան
Հասարակություն

«Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է

Panorama.am-ը գրում է.

Հայրենիքի hամար կապիտան Արմենակ Ուրֆանյանը չխնայեց ամենաթանկը՝ կյանքը: Կռվեց և զոհվեց հերոսի նման:
Ուրֆանյանների ավագ որդին՝ Արմենակը դեռ փոքր տարիքից հստակ որոշել էր` կընտրի զինվորականի մասնագիտությունը և անձնվիրաբար կծառայի հայրենիքին: Այդպես էլ արեց: Զինակից ընկերները, զինվորները հիշում են, որ կապիտան Ուրֆանյանն անմնացորդ նվիրված էր զինվորական կյանքին, զինվորին, հայրենիքին:
Այսօր՝ հունվարի 28-ին, ապրիլյան պատերազմում նահատակված հերոս, կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 27 տարեկան:
«Ուրիշ էր Արմենս, խելացի, բարի Արմենս»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմում է մայրը՝ Համեստ Ներսիսյանն ու դժվարությամբ խոսում որդու՝ իր հայրենասեր, ընկերասեր, մարդամոտ Արմենակի մասին:
Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թ-ին, Երևանում, Նոր Նորքի ծննդատանը: Մայրը հաճախ է հիշում այդ օրը, իր անդրանիկ զավակի ծնունդը, որը լույս ու ջերմություն բերեց իրենց ընտանիքին:
Նրա ծնունդը միշտ նշում էին, Արմենակն էլ սիրում էր այդ օրը, իսկ ցանկալի նվերը խաղալիք զենքերն էին. այդ սերը շարունակվեց նաև հասուն տարիքում:

Արցունք, ցավ ու հպարտություն խառնվում են իրար ու մայրը փորձում է պատմել, թե ինչպես էին նշում մերօրյա հերոսի ծննդյան օրերը, սակայն շատ բան չի ասում, թեև ասելիքը շատ է, մտքում միշտ որդին է, որդու մասին հուշերը. փորձում է ոչինչ չմոռանալ, ամեն դրվագը պահել սրտում ու հիշողության մեջ:
Արմենակ Ուրֆանյանը երկու տարով էր մեծ կազմավորված Հայոց բանակից, և հունվարի 28-ը կրկնակի տոն էր նրա համար: Տիկին Համեստի խոսքերով՝ ուսանողական տարիներին Արմենակը ծնունդը նշում էր համակուրսեցիների հետ, մայրն ամեն ինչ տանը պատրաստում էր ու ուղարկում որդուն, իսկ տանն էլ հարազատներով էին հավաքվում:
Արմենակի մայրը երբեք չի մոռանա 2016 թվականի հունվարի 28-ը: Այդ օրը որդին տանն էր ու մորն ասել է. «Ես իմ կյանքից շատ գոհ եմ»: Մայրն էլ թե՝ ինչ ես տեսնում դիրքերում, որ գոհ ես: «Երբեք չեմ մոռանա այդ օրը: Արմենս շատ ուրախ էր, սիրած աղջիկը կողքին, լիքը երազանքներով ու սպասումներով; Այսօր էլ ուզում եմ նրան այդպես հիշել…»,- ասում է կապիտանի մայրը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: