Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճՌուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԴիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանՏնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել են
Վիդեո

Զապ Լեննականցին միացել է ադրբեջանցի օրենքով գողին. Տեսեք, թե ինչ է կատարվում

Ռուսական «Պրայմ Քրայմ» քրեական նորությունների տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ոստիկանությունը հայտնաբերել է «օրենքով գող» Դավիթ Ալխանաշվիլիին սպանողների հետքերը: Ալխանաշվիլին քրեական աշխարհում ավելի հայտնի է որպես Դաթո Պանկիսկի: Վերջինս սպանվել է անցած տարվա դեկտեմբերի 22-ին, Ստամբուլում: Պարզվել է, որ այս հանցագործության կատարողները Հայաստանի քաղաքացիներ են: Որպես Ալխանաշվիլու գնդակահարության ենթադրյալ կազմակերպիչ շեշտվում է հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապ Լենինականսկու անունը, որը գործել է Շաքրո Մոլոդոյի զարմիկ, «օրենքով գող» Դաթո Օզմանովի «պատվերով»: 2011 թվականին Բելգիայում Օզմանովին քիչ էր մնում սպանեին մի քանի գործող ու ապագա «օրենքով գողեր», այդ թվում՝ Պանկիսկին:

«Պրայմ Քրայմ»-ը գրում է, որ ՀՀ ոստիկանության Էրեբունի ՊՊԾ գունդը գրաված ազատամարտիկների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների կամքը կատարելուց հրաժարվելու համար Զապը եւ հայ «օրենքով գողեր» Ալոն, Սամոն, Աֆոն եւ Կոնչոն արտաքսվել էին Թուրքիա: Գործակալությունը հիշեցնում է, որ Զապը եւ նրա շրջապատը, այլ գողականների կողմից ծեծի էին ենթարկվել Երեւանում եւ զրկվել «գողական» կոչումներից:

Նշենք, որ ավելի վաղ՝ ըստ «Պրայմ Քրայմ»-ի, 2016 թվականի օգոստոսի 3-ին Երեւանում տեղի ունեցած գողական հաշվեհարդարն այդ օրերին մեծ արձագանք գտավ գողական աշխարհում: Երեւանի հենց սրտում՝ Հյուսիսային պողատայում, գիշերվա ժամը 3-ին, Կոբա Ռուստավսկին, Սուրեն Ավետիսյանը՝ Սուրոն, Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, նրա զարմիկ Արտյոմ Ղազարյանը՝ Կանեւսկոյը դաժանաբար ծեծի են ենթարկվել մյուս հայտնի հայ գողեր Անդրանիկ Հարությունյանի՝ Կաղ, Արտյոմ Միքայելյանի, Սամվել Հարությունյանի՝ Սամոյի, Աֆոյի, Ալոյի Կոնչոյի կողմից: Ծեծի պատճառը, ըստ «Պրայմ Քրայմ»-ի, Ժիրոյի՝ Ժիրայր Բրուտյանի կողմից, օրենքով գողերին արհամարհելն է, մասնավորապես՝ սրճարանում գողերի սեղանակից, ոստիակապետ Վովա Գասպարյանի զարմիկին առաջինը բարեւելը:

«Մեկ այլ՝ ավելի հավանական վարկած դիտարկվում է այն, որ իբր Ժիրոն, ի տարբերություն Զապի եւ Սուրոյի, բացարձակ պատրաստակամություն է հայտնել՝ օգնել Հայաստանի իշխանություններին 2016 թվականի հուլիսի 17-ին մի քանի ապստամբների կողմից ՊՊԾ գնդի գրավումը չեզոքացնելու գործում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Զապը, Սուրոն, Ալոն եւ Աֆոն հրաժարվել են համագործակցել Հայաստանի ուժային կառույցների հետ եւ խնդրել են իրենց «գողական» հեղինակությունը չօգտագործել ի շահ «պաշտոնական» գործողությունների: Դրանից կարճ ժամանակ անց նրանք արտաքսվել են Հայաստանի Հանրապետությունից»,- գրում է «Պրայմ Քրայմ»-ը:

Ըստ գործակալության տվյալների՝ քանի որ սպանված Ալխանաշվիլին ծագումով չեչեն-կիստինցի է, լուրեր տարածվեցին, որ նրա գնդակահարությանն առնչվել է Գուլին՝ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը, որի մոտ հենց այդ ժամանակ տարաձայնություններ էին ծագել չեչենների, մասնավորապես՝ «օրենքով գող» Ազիզ Բատուկաեւի հետ: Սակայն, ի տարբերություն Օզմանովի, Գուլին Պանկիսնուն սպանելու պատճառներ չուներ, այն էլ Ստամբուլում՝ միակ վայրում, որտեղ միջազգային հետախուզման մեջ գտնվող Գուլին իրեն անվտանգ էր զգում: Գաղտնիք չէ, որ Գուլին առանց այդ էլ գտնվում է թուրքական ոստիկանության ուշադրության կենտրոնում, որը գրեթե շաբաթը մեկ անանուն հաղորդագրություններ է ստանում իբր նրա տանը պահվող զենքի պահեստների մասին, գողացված պատանդներին պահելու համար կահավորված զնդանների մասին եւ այլն:

Քանի որ Գուլին հրաժարվել էր ցուցմունք տալ իր դեմ մահափորձ նախապատրաստող ադրբեջանցիների դեմ, նրանց բոլորին, այդ թվում՝ Ռովշանի հարազատ եղբայր, մաքսային ծառայության նախկին գնդապետ Նամիկ Ջանիեւին եւ «օրենքով գող» Հաջի Բեյլագանսկուն, բաց էին թողել: Ձերբակալվածների մոտ Գուլիի առանձնատան մանրամասն պլանի առկայությունը վերջիններս բացատրել են այս տունը գնելու ցանկությամբ, թեպետ այն նույնիսկ հանված չէր վաճառքի:

Ինչպես եւ սպասվում էր, Նամիկի ազատվելուց հետո Գուլիին վերացնելու ջանքերն է՛լ ավելի ակտիվացան: Ըստ աղբյուրի, անցած շաբաթվա ընթացքում Զապը բանակցել է Ռովշանի զարմիկ Զաուր Ախմեդովի հետ, որը ժառանգել է իր բիզնեսն ու Գուլիի նկատմամբ արյան վրիժառության երդում տվել: Չի բացառվում, որ Պանկիսկու բարեհաջող վերացումը Զապին թույլ է տվել ստանալ Գուլիին սպանելու «պատվերը»:

Հ.Գ. «Պրայմ Քրայմ»-ը, անդրադառնալով Հայաստանի քրեական հեղինակունթյունների 2016թ. օգոստոսի 3-ի «գողական ռազբորկային», ավելի վաղ առաջ էր քաշել միջադեպի մի այլ վարկած, համաձայն որի, իբր Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, համարվում է Հայաստանի իրավապահների հետ սերտ համագործակցող միակ քրեական հեղինակությունը եւ պատրաստ է եղել մասնակցել բանտում «մահվան դատավճիռ կայացնել հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված ընդդիմադիրների նկատմամբ» իրավապահների սցենարին, ինչն էլ հարուցել է Հայաստանի մի քանի այլ «օրենքով գողերի» զայրույթը եւ դարձել ծեծկռտուքի պատճառ: Ի դեպ, Անդրանիկ Սողոյանին՝Զապին, վերջերս տեսել են Սամվել Ալեքսանյանի հետ Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի սրճարանում: