Կրակոցներ ու ծեծկռտուք Երևանում․ դեպքի վայր են ժամանել վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ (լուսանկարներ)
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում կրակոցներ են հնչել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հովհաննիսյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Արման Պապյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ոստիկանները Չարենցի փողոցի թիվ 167 տան մոտ հայտնաբերել են կրակված պարկուճ:
Այս պահին ոստիկանության օպերատիվ խմբերը պարզում են՝ արդյոք կրակոցի արդյունքում հիվանդանոցներում վիրավորներ կան թե ոչ:
շարունակությունը՝ այստեղ