Հրազդանում «թեկնածու» բառը «ք»–ով են գրում.«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հրազդան քաղաքում «թեկնածու» բառը «ք» տառով են գրում` «թեքնածու»: Ինչո՞ւ ենք մեկի անգրագիտությունը վերագրում քաղաքի բնակիչներին: Որովհետև ուղիղ երկու ամիս է, քաղաքի կենտրոնական հատվածներում մեծ պլակատներ են փակցրել` տառասխալով, ու ոչ մեկի մտքով չի անցնում պոկել այդ «ամոթը»:
Պլակատի վրա գրված է. «Գևորգ Բաբիկի Եղիազարյան Հրազդանի ՏԻՄ ընտրությունների թեքնածու»:
Պարզեցինք, որ Բաբիկի տղան, բարեբախտաբար, ավագանու անդամ չի ընտրվել: Թե չէ, էս անգրագիտությամբ ի՞նչ օգուտ էր տալու քաղաքին:
Պլակատը փակցված է հոկտեմբերի 2–ին տեղի ունեցած ընտրությունների առիթով:
Արդեն երկու ամիսը լրացավ` կարող եք հանել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: