Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն ՄանվելյանՔաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ադրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. ՄեսիՇքեղություն 500 դոլարից ցածր. Ինչպես անձնական հիասթափությունը ոգեշնչեց չինացի կնոջը ստեղծել Նյու Յորքի պայուսակների պաշտամունքային ապրանքանիշը՝ Verafied-ըՈստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Ֆոտո

Կնոջ օրգազմի 6 շքեղ տեսակ

Արտակարգ շատ նամակներ են ստացվում՝ «ինչպե՞ս կարելի է առավելագույն, տիեզերական հաճույքներ պարգեւել կնոջը» հարցի ամենատարբեր վարիացիաներով: Ընդ որում, հետաքրքրվում են թե՛ տղամարդիկ, թե՛ իգական սեռի ներկայացուցիչները: Սեքսուալ տեսանկյունից՝ կնոջ օրգանիզմը նման է երգեհոնային բազմաշերտ երաժշտության, Բախի բազմաձայն ֆուգաների, նրբագույն շերտավոր աղանդերի ու բազմագործիք սիմֆոնիայի: Ու, ըստ այդմ, պետք է տեղյակ լինել, թե օրգազմի ինչ տեսակների է ունակ կինը: Ցավոք սրտի, համատարած է այն կարծիքը, որ կնոջ մոտ օրգազմը մի տեսակի է եւ տարբերվում է միայն ուժգնությամբ՝ ինչպես տղամարդու դեպքում: Մինչդեռ, կնոջ զարմանահրաշ օրգանիզմն ի վիճակի է տարբերակել մինչեւ 15 տեսակի օրգազմ: Անդրադառնամ դրանցից 6-ին, որոնց գեներացման դեպքում իգական սեռի զուգընկերները մինչեւ մոլեկուլները զգացված կլինեն:

1. Ծլիկային օրգազմ

Ծլիկային օրգազմի համար պետք է երկու բան իմանալ. նախ, որ այն գոյություն ունի, երկրորդ՝ որտեղ է գտնվում ծլիկը: Գոյություն ունի ծլիկային օրգազմի երկու մակարդակ՝
*մակերեսային, որի դեպքում օրգազմատիկ զգացումները տեղային են՝ հենց ծլիկի շուրջ կենտրոնացած,
*խորքային, որի խթանումը սկսվում է ծլիկից, բայց վերջնական օրգազմը զգացվում է հեշտոցի շրջանում, երբ վերջինս ինտենսիվորեն կրճատվում է: Խորքային ծլիկայինը հեշտ է շփոթել վագինալ օրգազմի հետ: Տարբերությունն այն է, որ վագինալի համար պարտադիր չէ ծլիկի մասնակցությունը: Իսկ խորքային ծլիկայինը սկսվում է հենց ծլիկի անմիջական մասնակցությամբ: 

2. Վագինալ օրգազմ

Այս տեսակն առաջանում է բուն հեշտոցի (վագինայի) ներսում կիրառվող գրգիռներից: Ահա այստեղ ծավալվում է եռաձայն ֆուգան:

*G կետի օրգազմ. այս անզուգական կետը գտնվում է հեշտոցի առաջնային պատի վրա (այո, հեշտոցն ունի պատեր)՝ 2-3սմ խորության վրա: Ահա այս կետը գտնելու ու դրա ուղղությամբ աշխատանքներ տանելու դեպքում զիլ օրգազմ կարելի է ապահովել: Ուշադրություն. անփորձ կանանց դեպքում այս կետը կարող է պասիվ լինել ու կամաց-կամաց զարգացման կարիք ունենալ: Եվ կրկին ուշադրություն. G կետի փնտրտուքով արժե զբաղվել, երբ կինը զգալիորեն գրգռված է կամ գոնե ծլիկային օրգազմի արդեն հասել է:

*A կետի օրգազմ. հաջորդ կախարդական կետը տեղակայված է G կետից ավելի խորքում՝ 3 սմ հեռավորության վրա, էլի առաջնային պատին: Տղամարդկանց՝ տեղից բարդ կյանքն ավելի չբարդացնելու համար այսպես սահմանենք. եթե G կետին հասնելու համար անհրաժեշտ է մատները կիսով չափ հեշտոց ներմուծել, ապա A-ն երգեցնելու համար պետք է միջնամատը ողջ երկայնքով մտցնել հեշտոց: Միջնամատի ծայրի՝ փափուկ բարձիկի տակ կհայտնվի A կետն՝ իր ողջ հմայքով: Ուշադրություն. այս կետն ուռուցիկություն չունի, այն պարզապես միկրոտարածք է, որտեղ բազմաթիվ նյարդաթելեր են կենտրոնացած:

*«Խորխորատ». սա եւս մի խորքային կետ է՝ տեղակայված A կետի դեմ-դիմաց՝ հեշտոցի հետին պատի վրա: Պարզ լեզվով ասած՝ եթե կինը շրջվի մեջքով դեպի տղամարդը, եւ վերջինս միջնամատը ողջ երկայնքով ներմուծի հեշտոցի մեջ, ապա միջնամատի բարձիկի տակ կհայտնվի հենց «խորխորատը»: Այս կետից ստացվող օրգազմը թուլացնող, «անջատող» ու ճնշում իջեցնող էֆեկտ ունի: Ի դեպ, հաճախ, հենց այս կետի խթանման շնորհիվ են կանայք օրգազմի հասնում անալ սեքսի ժամանակ:

3. Խորքային վագինալ օրգազմ

Այս տեսակը նախորդ երեք հեշտոցային կետերի օրգազմների համագումարն է: Բանն այն է, որ G, A եւ խորխորատային կետերի օրգազմները գրգռման ալիքը չեն հանդարտեցնում, այլ միայն՝ ավելացնում: Երբ կինը մատների միջոցով G կետի օրգազմ է ստանում, նա ավելի է գրգռվում: Ճիշտ ժամանակն է կամ մատներով, կամ սեռանդամով սկսել մյուս երկու կետերի խթանումը: Վերը նշված օրգազմները մեկը մյուսից ուժգին ու շարունակական են: Սա նման է կասկադային ջրվեժի, որն ի վերջո բերում է ամենախորքային մակարդակի հաճույքի:

Օրգազմի այս ֆանտաստիկ տեսակը զգալու համար տղամարդու վիրտուոզ աշխատանքը բավական չէ. պետք է զարգացած լինեն կնոջ փոքր կոնքի ու հեշտոցի մկանները (հաթհա յոգան ու Կեգելի վարժությունները լավ են ծառայում այս ամենին): Խորքային վագինալ օրգազմն ապահովվում է մկանների ամենուժեղ կրճատումներով. որքան զարգացած են մկանները, այնքան վառ ու երկարատեւ է հաճույքը: Ի դեպ, այն կարող է մինչեւ 20-30 րոպե շարունակվել՝ անկախ նրանից՝ սեռական ակտն ընթացքի մեջ է, թե դադարել է: Այսինքն՝ այդքան րոպե օրգազմատիկ էներգիան չի կորչում, ինչպես, օրինակ, տղամարդու օրգազմի դեպքում:

4. Սքուիրթինգ (հեղուկ օրգազմ)

Սա օրգազմի եզակի ու հազվագյուտ տեսակ է: Սքուիրթինգ (squirting) տերմինն ու տեսարանին կարելի է հանդիպել առավելապես պոռնոգրաֆիկ տեսանյութերում: Կադրում երեւում է, թե ինչպես է կինն օրգազմի ժամանակ շատ ուժգին հեղուկի շիթ բաց թողնում: Բայց դիտողների մեծագույն մասը նույնիսկ մոտավոր պատկերացում չունի՝ դա ինչ հեղուկ է եւ որտեղից: Սքուիրթինգը կապված է վերը նշված G կետի, ավելի ճիշտ՝ պարաուրետրալ գեղձերի խթանման հետ:

Եվ այսպես, ի՞նչ է կատարվում. գրգռման ընթացքում այս գեղձերում հեղուկ է հավաքվում, ու նրանք սկսում են ուռչել: Հատուկ տեխնիկայով խթանման դեպքում գեղձերը կրճատվում ու մեծ ճնշմամբ դուրս են թողնում հեղուկը, արդյունքում տպավորիչ տեսարան ու զգացողություններ են ստացվում: Շատերը կարծում են, որ այդ հեղուկը դուրս է ցայտում հենց ուրետրայից՝ կնոջ միզածորանից, այսինքն՝ իբրեւ թե կինն ուղղակի ուժգին շիթով միզում է: Բայց՝ ոչ: Սա այլ հեղուկ է. բաղադրությամբ այն մոտ է տղամարդու սերմնահեղուկին ու ցայտում է ուրետրայի երկու կողքերի միկրոանցքերից, այլ ոչ` բուն ուրետրայից: Ցավոք, առանց նախնական մարզման այս օրգազմը կարող է զգալ աշխարհի բոլոր կանանց 2-3%-ը միայն:

5. Կրծքային օրգազմ

Ըստ կրծքային զգացողությունների՝ կանայք երկու խմբի են բաժանվում՝ նրանք, ում համար կրծքի փեթինգը հաճելի է, եւ նրանք, ովքեր տհաճություն են զգում կամ անտարբեր են: Կրծքային օրգազմը միանգամայն հնարավոր է, քանզի դրանց՝ մատներով ու լեզվով խթանումն արգանդի կրճատում է առաջացնում: Կնոջ մարմնի այս հատվածները կապված են միմյանց, ու օրգազմը, կարծես, լողում է վերեւ-ներքեւ՝ կրծքից դեպի որովայն ու հակառակը: Իսկ հաճելի, օրգազմատիկ զգացողություններն ապահովում է օքսիտոցինը՝ հաճույքի ու կապվածության հորմոնը. այն արտադրվում է պտուկների խթանումից:

6. Էմոցիոնալ օրգազմ

Սա օրգազմներից գեղեցկագույնն ու ամենահուզիչն է: Երեւի բոլոր կանայք էլ կմտաբերեն, որ երբեւէ որեւէ սեքս-զուգընկերոջ հետ զգացել են այն: Սեքսուալ կյանքում կա շրջան, երբ կինը դեռ չի կարողանում վագինալ օրգազմի հասնել, բայց շատ մոտ է դրան: Ու սեքսի ընթացքում գալիս է մի պահ, երբ կինը հանկարծակի լացում կամ անկառավարելի ծիծաղում է: Սա, իհարկե, վտանգավոր չէ: Ընդամենը նշանակում է, որ կինն էմոցիոնալ օրգազմ է ապրում:

Կնոջ օրգազմի տեսակների տեսությունն իմանալն, անխոս, խրախուսվում է, սքանչելի սեքսի համար պարտադիր է, բայց ոչինչ է փորձառության բացակայության դեպքում: Այնպես որ, կարդալ-կիրառել-կարդալ-կիրառել (չմոռանալ նաեւ դիդակտիկ նյութերի՝ պոռնոգրաֆիայի մասին)՝ ահա լիարժեք շղթայի բանաձեւը: