Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԿառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱլիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿ Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Ընդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ Մխիթարյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ
uncategorized

Գուրգեն Եղիազարյան. «Իշխանությունները գնում են խնդիրների հանգուցալուծման բոլորովին այլ ճանապարհով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի կարծիքով «Ոչ»–ի շարժման ժամանակ ընդդիմադիրների համառ ջանքերի շնորհիվ ժողովուրդը հասկացավ, որ իշխանությունները դավադրություն են կազմակերպում և Սահմանադրության բովանդակությունը փոխում են Սերժ Սարգսյանի՝ իշխանության մնալու հնարավորություն ստեղծելու համար: Քաղաքական գործչի կարծիքով, ժողովրդի կողմից երկրի նախագահ ընտրելու հնարավորությունը երկրի թիվ մեկ քաղաքական գործընթացն է, և այդ հնարավորությունից զրկելը ժողովրդավարությանը հասցված ամենամեծ դավադրությունն ու հարվածն էր:

Երկրորդ հարվածը՝ ընտրված խորհրդարանն է, որն իր խոսքով՝ իրականացրեց և ավարտին հասցրեց առաջին «ռաունդում» սկսած գործը: Այս երկուսը միասին էլ երկիրը «նոկդաունի» ենթարկեցին:

ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը նույնպես համամիտ է, որ Սահմանադրության բովանդակության փոփոխությունն ի սկզբանե հուշում էր այն մասին, որ նպատակը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելն է: Նրա կարծիքով սակայն, Հայաստանի ներքաղաքական խնդիրները ոչ թե կառավարման համակարգով են պայմանավորված, այլ՝ երկրում տիրող իրավիճակով:

«Երկրի 0,1 %–ը իշխում է ողջ ժողովրդին, բանակը և ուժայինները ենթարկվում են իշխանություններին, իսկ ամեն անգամ խայտառակ ընտրություններով նույն բանն անընդհատ շարունակվում է: Եվ մենք չպետք է մեր հույսը դնենք Արևմուտքի վրա, թե, իբր, արևմտյան ուժերը թույլ չեն տա, որ Հայաստանում տոտալիտար համակարգ և բռնապետություն լինի: Դրանք սին գաղափարներ են, քանի որ նրանց հետաքրքրում են իշխանությունների հետ իրենց հարաբերությունները: Եվ որքան չընտրված լինի Հայաստանի իշխանությունը, այնքան խոցելի կլինի նրանց առջև»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Գ. Եղիազարյանը:

Նույնը, սակայն, նա չի մտածում Ռուսաստանի մասին, քանի որ գործընկեր պետություն է և ոչ միայն իշխանական որևէ խաղի երբեք էլ չի միջամտի, այլև՝ Հայաստանին թիկունքից չի հարվածի: Նրա դիտարկմամբ իրավիճակը երկրում բավականին բարդ է, քանի որ իշխանությունները գնում են խնդիրների հանգուցալուծման բոլորովին այլ ճանապարհով:

«Անջրպետը սարսափելի մեծ է, և այլ ճանապարհ չկա, քան վաղը–մյուս օրը ֆորսմաժորային լուծումներ գտնելը: Եվ եթե Ս. Սարգսյանն իրեն վարչապետ կարգի, ապա երկիրը կհայտնվի տնտեսական կոլապսի մեջ: Նա արդեն ապացուցել է, որ դա կարող է անել: Եվ եթե նա դառնա վարչապետ, ապա տնտեսությունն ամբողջապես փլուզելու է: Դրա հետևանքով կրկին 100 հազարներով մարդիկ կլքեն Հայաստանը, կթուլանան մեր սահմանները»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Ըստ նրա, միայն ՀԱԿ–ն է, որ այսօր կարող է երկրում իրավիճակ փոխել: Մյուս քաղաքական ուժերում իշխանությունները «ներմուծել» են սեփական մարդկանց և կարողանում են իրենց ձեռքում պահել կառավարման ղեկը: Խոսելով ԱԺ «Ելք» խմբակցության հնարավոր պառակտման մասին, Գ. Եղիազարյանը նշեց, որ ինքը մշտապես էլ այդ կարծիքին է եղել:

«Ես միշտ էլ ասել եմ, որ «Ելք» խմբակցության կազմում գտնվող կուսակցությունները չեն կարող մեկ կաթսայում եփվել: Նրանց բերեցին ԱԺ միայն մեկ նպատակով՝ որ ճանաչեն ընտրությունները: Այսինքն, իշխանությունների գլխավոր պայմանը կատարված է: Իսկ իրենց ընդդիմադիր կեցվածքը պայմանական է, քանի որ նրանք շատ լավ գիտեն, որ ինչ հարց էլ բարձրացնեն, լուծում չի ստանալու»,– ասաց Գ. Եղիազարյանը:

Նրա դիտարկմամբ երկրում առկա գաղջ մթնոլորտը դեռ մի քանի ամիս էլ կշարունակվի, իսկ լուծումներն ամենևին էլ Հայաստանի օգտին չեն լինի:

«Իրենք իրենց խաբելով՝ անընդհատ գալիս են իշխանության, բայց վերջ ի վերջո տուժողը ոչ թե իրենք են լինելու, այլ՝ Հայաստանի Հանրապետությունը: Ու չնայած ես այսօր դեղատոմս չունեմ, թե այս իրավիճակից դուրս գալու համար ինչ է հարկավոր անել, ուստի կարծում եմ, որ պետք է մի քիչ սպասենք, մինչև լավ օրեր կգան: Հո Հայաստանը չի՞ կործանվելու ներկա իշխանությունների պատճառով»,– եզրափակեց Գ. Եղիազարյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում