Կարեն Թամազյանը 35 միլիոն դրամից ավելի փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախորդ տարվա հոկտեմբերին Ֆինանսների նախարարի տեղակալ նշանակված Կարեն Թամազյանը 35 միլիոն դրամից ավելի փոխառություններ ունի: Այս մասին տեղեկանում ենք Թամազյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Կարեն Թամազյանի հայտարարագրից իմանում ենք, որ նա մեկ բնակարան և «VOLKSWAGEN GOLF 1.8» մակնիշի ավտոմեքենա ունի: Վերջինս նաև հայտարարագրել է 35 հազար ամերիկյան դոլար և 25 հազար եվրո փոխառություններ:
Թամազյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հոկտեմբերի 12–ի դրությամբ կազմել են 14 միլիոն դրամ, 28 հազար ԱՄՆ դոլար և 24 հազար եվրո: Փոխնախարարի հունվարի 1–ից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները գոյացել են նախկին աշխատավայրում ստացած աշխատավարձից և կազմել 10 միլիոն 329 հազար դրամ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: