Ֆինանսների փոխնախարարի 50 հազար դոլար դրամական միջոցներն ու «VAZ 21099»–ը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը, նախորդ տարվա հոկտեմբերին վերանշանակվելով իր պաշտոնում, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հայրապետյանը որպես անշարժ գույք է հայտարարագրել նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված մի շինություն, որը դեռևս իրավունքների պետական գրանցում չի ստացել: Բացի այդ նա հայտարարագրել է «VAZ 21099» մակնիշի ավտոմեքենա:
Իսկ նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հոկտեմբերի 6–ի դրությամբ, կազմել են 45 հազար ԱՄՆ դոլար և 4 միլիոն 470 հազար դրամ: Փոխնախարարի եկամուտները 2016 թ. տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում կազմել են 3 միլիոն 802 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: