Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար
Քաղաքականություն

ՀՀԿ–ն բացի Կարեն Կարապետյանից ուրիշ ներկայացնելու բան չունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարոն Բադալյան, այս ընտրությունների ժամանակ ինչպիսի՞ բևեռներ կձևավորվեն, ըստ Ձեզ:

– Բևեռ չասենք, բևեռը մի քիչ ճոռոմ արտահայտություն է: Ասենք` ինչպիսի՞ ուժերով կմասնակցեն: Կամ խորհրդարանում ինչպիսի՞ ուժեր կլինեն առավել ազդեցիկ: Բնականաբար, կլինի «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կամ Գագիկ Ծառուկյանի դաշինքը և «Համախմբում» դաշինքը: Սրանք են առավել ազդեցիկ ուժերը, որոնք կխաղան առաջին դերում: Երկրորդ դերում կլինեն «Ելք» դաշինքը, ՀԱԿ–ն և ՀՅԴ–ն:

– Կարծում եք, որ այս ուժերը կհայտնվե՞ն խորհրդարանում:

– Խորհրդարան կմտնեն Հանրապետական կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանի դաշինքը: Իսկ մյուսների մուտքը խորհրդարան, ըստ իս, 50–50 հավանականությամբ կարող է լինել: Բանն այն է, որ այսօրվա դրությամբ որևէ սոցիոլոգիական հարցում չկա, և խոսում ենք ընդամենը հենվելով սեփական դիտարկումների վրա:

– Իսկ եթե միայն այդ երկու ուժերը լինեն խորհրդարանում, այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի մեր Ազգային ժողովի բնույթը, Դուք ինչպե՞ս կկոչեք այն:

– Կկոչեմ ՀՀ Ազգային ժողով: Երկկուսակցական համակարգով:

– Հարցիս ենթատեքստը մի փոքր բացեմ. ինչպիսի՞ մարդկանց նրանք իրենց հետ կբերեն խորհրդարան:

– Այսօրվա դրությամբ չեմ կարող ասել, որովհետև ծանոթ չենք նրանց համամասնական և վարկանիշային նախընտրական ցուցակներին:

– Իսկ եթե «Հանրապետական կուսակցությունից» նեղացած ուժերը դուրս գան և Գագիկ Ծառուկյանի հետ մտնեն խորհրդարան, այդ դեպքո՞ւմ ինչպես կբնութագրեք:

– Դրանից «Հանրապետական կուսակցությունը» շատ չի տուժի: Իսկ թե վարկանիշային տեսակետից «Բարգավաճ Հայաստանը» կշահի, թե չի՞ շահի՝ հարց է: Բայց ռեսուրսային տեսակետից կարող է ինչ–որ չափով շահել: Ընդամենը ինչ–որ չափով:

– Այդ դեպքում մենք մի քիչ այլընտրանքային դեմք ունեցող պատգամավոր կունենա՞նք խորհրդարանում:

– Ձեր հարցին կպատասխանեմ ապրիլի 3–ին:

– «Հանրապետական կուսակցություն» և Գագիկ Ծառուկյանի դաշինք. այս երկու ուժերի պայքարն անկե՞ղծ է լինելու, թե՞ ընթանալու է պայմանավորվածությունների շրջանակում:

– Բնականաբար պայքարն անկեղծ է լինելու: Որովհետև երկու կողմն էլ ձգտում են իշխող դիրք ունենալ խորհրդարանում, որպեսզի իրենք ձևավորեն կառավարությունը: Չնայած չի բացառվում, որ եթե Ազգային ժողովում այլ ուժեր ևս հայտնվեն, ու թե՛ ՀՀԿ–ն, թե՛ ԲՀԿ–ն մեծամասնություն չունենան, միասին դաշինք կազմեն:

– «Հանրապետական կուսակցության» քարոզարշավի բեռը տանելու է Կարեն Կարապետյանը, իսկ մյուս թևում երևացող դեմքերն ավելի շատ են: Ի՞նչ եք կարծում` Հանրապետականի ուժը կզորի՞:

– Այո, Հանրապետականի քարոզարշավն անցկացնելու է Կարեն Կարապետյանը, որովհետև գաղտնիք չէ, որ այս կուսակցությունը հանրությանը ներկայացնելու ընդամենը մեկ ուժեղ գործոն ունի, դա վարչապետի գործոնն է:
Իհարկե, Կարեն Կարապետյանից հասարակությունն այլևս չունի այն դրական սպասումները, որ ուներ սեպտեմբերին, երբ նշանակվեց այդ պաշտոնում, բայց, այնուամենայնիվ, նրա նկատմամբ դրական սպասումներ դեռևս կան: Եվ ՀՀԿ–ն բացի Կարեն Կարապետյանից ուրիշ ներկայացնելու բան չունի: Նա ուզի, թե չուզի ընտրարշավի ժամանակ ներկայանալու է նրա դեմքով: Անշուշտ, մի քանի հանրապետականներ ևս կան, որ կարող են կրկին քարոզարշավ անցկացնել:
Իսկ Ծառուկյանի դաշինքը կներկայանա Գագիկ Ծառուկյանի դեմքով: Համախմբումն էլ, ամենայն հավանականությամբ, կներկայանա նախկին պաշտպանության նախախար Սեյրան Օհանյանի դեմքով: «Ելքը» տեխնիկական դաշինք է, և նրանում ընդգրկված կուսակցությունները, ըստ էության, այլ ուժերից չեն տարբերվում: ՀԱԿ–ը կներկայանա կուսակցության համագումարում հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից առաջարկված «Խաղաղություն` հիմա» թեմայով: Իսկ ՀՅԴ–ի համար շատ դժվար է ասել, թե ինչով կներկայանա, որովհետև ներկայացնելու ընդհանրապես ոչինչ չունի:
Մի բան էլ ասեմ` կարող են մեկ–երկու նոր դաշինք էլ ձևավորվել, բայց դրանք արդեն կլինեն զուտ վիճակագրական դերակատարություն ունեցող ուժեր ընդամենը:

– Դուք չեք խոսում «Հայկական վերածնունդի» մասին:

– Որովհետև 2008 թվականից հետո, երբ «Օրինաց երկիրը» իր ձայները փոխարինեց ընդամենը անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնով, որպես կուսակցություն մահացավ: Հիմա այն կհայտնվի՞ խորհրդարանում, թե չի հայտնվի, արդեն որևէ նշանակություն չունի:

– Փող շրջանառվելո՞ւ է այս ընտրություններում: Նկատի ունեմ` ընտրակաշառք:

– Իհարկե: Միանշանակ: Վարկանիշային քվեարկությունը, ըստ էության, մեծամասնական ընտրակարգն է նույն: Իսկ մեծամասնականի ժամանակ միանշանակ փող բաժանվում է:
Մի բան պետք է հասկանալ` այս ընտրությունները դե յուրե խորհրդարանական ընտրություններ են: Որոշ ուժերի համար, մասնավորապես` «Հանրապետականի», «Բարգավաճ Հայաստանի» և «Համախմբում» դաշինքի, դե ֆակտո նախագահական ընտրություններ են: Եվ ըստ էության, միաժամանակ նաև մեծամասնական ընտրություններ են: Այսինքն` երեք ընտրական մեխանիզմներն էլ միաժամանակ աշխատելու են: