Ոստիկանը պատանդների փոխարեն առաջարկել է իրեն վերցնել, այնուհետև սպանվել
Փոխգնդապետ Արնո Բելտրամը, որը համաձայնել էր Ֆրանսիայի հարավում ահաբեկչական գործողության ժամանակ սուպերմարկետի պատանդառված այցելուի փոխարեն իրեն պատանդ վերցնել, մահացել է ստացած վնասվածքներից, փոխանցում է ՌԲԿ-ն։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բելտրամին հերոս էր անվանել։ Մակրոնը հայտնել էր նաեւ, որ Տրեբի կոմունայում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 3 մարդ է զոհվել, եւս 16-ը վիրավորվել։
Հիշեցնենք, որ 26-ամյա տեղի բնակիչ Ռադուան Լակդիմը պատանդներ էր վերցրել տեղի սուպերմարկետում։
Տղամարդը հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու մասին։ Լակդիմը նաեւ պահանջել էր բանտից ազատել 2015 թվականի Փարիզի ահաբեկչության մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամին։