«Իմ կնկա մասով սկսեց ուրիշ բաներ խոսալ». բացահայտվել է Սեւանում կատարված դաժան սպանությունը
Ոստիկանությունը բացահայտել է Սեւանում մարտի 17-ին կատարված սպանությունը:
Ոստիկանությունը 57-ամյա Գուրգեն Ներսեսովին սպանելու կասկածանքով բերման ենթարկեցին 43-ամյա Գարիկ Հայրապետյանին:
Գուրգեն Ներսեսովի դին հայտնաբերվեց Սեւանի Ցամաքաբերդ թաղամասին չգործող խորտկարանի տարածքում, որտեղ Ներսեսովն ու Հայրապետյանը խորոված էին արել: Նախնական տվյալներով երկաթե առարկայով եւ շշով գլխին հասցված հարվածների հետքեր հայտնաբերվեցին:
«Իմ կնկա մասով սկսեց ուիշ բաներ խոսալ, իրան էլ մի չափալաղ խփեցի ընկավ, դրանից հետո ինքը ֆռռաց, քարը վեկալեց, որ պիտի ինձի խփեր հետեւանց, ես էլ պահը բռնեցի, մանդիրովկով 2 անգամ խփել եմ գլխին»,- պատմեց կասկածյալը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, նշանակվել են փորձաքննություններ:
Գարիկ Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Մանրամասները տեսանյութում`