Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն ՄանվելյանՔաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱվետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ադրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ
Ժամանց

Առյուծներ, խնդիրները սպասվածից ավելի շատ կլինեն․ մարտի 24-ի աստղագուշակը

Խոյ: Ոչինչ հեշտ չի տրվում: Ձեր համառությունն այսօր ձեր օգտին չէ: Ոչ մի կերպ չեք հրաժարվում այն գործերից, որոնք դատապարտված են անհաջողության՝ անիմաստ վատնելով ձեր ժամանակն ու նյարդերը: Երբեմն էլ վիճում եք այն մարդկանց հետ, ովքեր ամեն կերպ փորձում են հետ պահել ձեզ սխալներից: Սիրահարված զույգերին բարդ օր է սպասվում: Շատերը կդժվարանան կողմնորոշվել իրենց զգացմունքների մեջ: Այդ ուղղությամբ աշխատելու փոխարեն, իրենց երկրորդ կեսին հաճախ անհիմն պահանջներ կներկայացնեն: Կարևոր հարցերում որոշումներ կայացնելու համար օրը բարեհաջող չէ:

Ցուլ: Այսօր շատ խնդիրներ կծագեն: Դրանք լուծելու հարցում, անկասկած, աջակցության կարիք կզգաք: Ձեզ կհաջողվի իրավիճակը դեպի լավը փոխել, եթե առաջնորդվեք միմիայն ողջախոհությամբ և մի կողմ դնեք հույզերը, որոնք այսօր առավել հակասական են: Հոգեկան հավասարակշռությունը կօգնի վերականգնել մանրուքների հանդեպ ուշադրություն պահանջող զբաղմունքները: Փորձեք զբաղվել ձեռագործությամբ, արհեստի որևէ տեսակ ընտրեք, վերանորոգեք կենցաղային տեխնիկա: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է հաճելի հանդիպում, որի մասին երկար էիք երազել:

Երկվորյակ: Այսօր ամենքին կթվա, թե խնդիրներ ունեք և կշտապեն խորհուրդներ տալ այն դեպքում, երբ ստեղծված իրավիճակը ձեզ լիովին գոհացնում է: Տեսնում եք այն առավելությունները, որոնք մյուսները չեն նկատում: Հենց այս պատճառով էլ այսօր փորձեք ինքնուրույն գործել, ժամանակ մի վատնեք բացատրությունների վրա, դրանք, միևնույն է, ճիշտ չեն ընկալվի: Բարեհաջող օր է խոշոր գնումներ կատարելու համար: Ֆինանսական հարցերում կարող եք ապավինել ներքին ձայնին: Եթե մտադրված եք փոխել աշխատանքը, ապա այսօր հրաշալի օր է ընկերների հետ այդ հարցը քննարկելու համար: Հնարավոր են անսպասելի, բայց և շատ գայթակղիչ առաջարկներ:

Խեցգետին: Օրվա մեծ մասը կանցնի այլոց թույլ տված սխալներն ուղղելով: Հույս չունենաք, թե ձեզ երախտապարտ կլինեն, շատերն անգամ չեն էլ նկատի՝ իրավիճակը հարթելու ձեր բոլոր ջանքերը: Լավ տրամադրություն պահպանելու համար գովաբանեք ու փայփայեք ինքներդ ձեզ: Բարեհաջող օր է ուղևորությունների համար, այդ թվում՝ չնախատեսված: Այսօր անգամ ամենաերկար շրջագայությունը ձեզ չի հոգնեցնի: Կարող եք զբաղվել յոգայով, պիլատեսով: Պարերը կառույգացնեն, իսկ ուժային մարզումները ցանկալի է հետաձգել:

Առյուծ: Խնդիրները սպասվածից ավելի շատ կլինեն: Բարեբախտաբար, դրանք լուրջ չեն, և շատ ժամանակ չի պահանջվի լուծումներ գտնելու համար: Այսօր ձեզ կհաջողվի աջակիցներ ձեռք բերել և նրանց հետ համատեղ կյանքի կոչել համարձակ ու եկամտաբեր ծրագրեր: Նպատակահարմար օր է բիզնես նախագծերի քննարկման համար, ի դեպ՝ ցանկալի է դա անել ոչ պաշտոնական միջավայրում: Այսօր նոր ինֆորմացիան առավել դանդաղ կյուրացնեք, հետևաբար օրը հարմար չէ ուսման համար: Փոխարենը արագ ձեռք կբերեք օգտակար հմտություններ: Հրաշալի մարզավիճակում եք, առողջության հետ խնդիրներ չեն լինի:

Կույս: Օրվա ընթացքում բազմաթիվ հարցեր ու դժվարություններ կծագեն, որոնք կխոչընդոտեն ժամանակին իրագործել ծրագրված գործերը: Բայց և այնպես, դուք հնարամիտ կգտնվեք, կշարունակեք փնտրել օրիգինալ և արդյունավետ լուծումներ: Եվ ջանքերն ապարդյուն չեն անցնի: Ու թեև այսօր ունեցած ձեռքբերումներն այնքան էլ նշանակալի չեն լինի, այնուամենայնիվ, կգրավեն այն մարդու ուշադրությունը, ում համակրանքին արժանանալու ցանկություն միշտ եք ունեցել: Կարող եք որոշ գնումներ կատարել, այդ թվում՝ չնախատեսված: Փորձեք ընտրել միայն այն իրերը, որոնք իրոք դուր են գալիս: Գնումների հարցում բազմաթիվ առաջարկություններն ու խորհուրդները ձեզ չեն օգնի:

Կշեռք: Թեև օրը չի առանձնանա նշանակալի իրադարձություններով, փոխարենը կնկատվի բարենպաստ զգացմունքային դաշտ, այնպես որ, դժգոհելու կարիք չեք ունենա: Մտերիմների հետ շփումը կուրախացնի: Կհաջողվի լեզու գտնել անգամ նրանց հետ, ում հետ վերջերս վիճաբանություն եք ունեցել: Այն կշեռքները, ովքեր օրը կնվիրեն սիրելիի հետ շփմանը, մի շարք հաճելի տպավորություններ կստանան: Իսկ նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, սպասվում են հետաքրքիր հանդիպումներ և նոր ծանոթություններ շատ ռոմանտիկ միջավայրում:

Կարիճ: Աստղերն այսօր բավականին անսովոր օր են կանխագուշակում: Ինքներդ էլ ամեն բան անում եք, որ այն հենց այդպիսին լինի: Օրինակ՝ խախտում եք ընդունված նորմերը, օրենքներն ու ավանդույթները: Ձեր քայլերը շրջապատի մարդկանց զարմանալի կթվան: Փորձերի մեջ համարձակ եք: Որքան շատ վստահեք ձեր ներքի ձայնին, այնքան շատ հաջողություններ կունենաք: Չարժե կարևոր որոշումներ կայացնել, հատկապես եթե խոսքը անձնական հարաբերությունների մասին է: Այսօր կդժվարանաք օբյեկտիվորեն գնահատել ստեղծված իրավիճակը: Գրի առեք յուրաքանչյուր մտահղացում, որպեսզի ավելի ուշ անդրադառնաք դրանց:

Աղեղնավոր: Հանգիստ օր է սպասվում: Կարող եք ավարտին հասցնել բոլոր այն գործերը, որոնք ժամանակին, ինչ-ինչ պատճառներով կիսատ եք թողել: Այսօր ձեր աչքից չեն վրիպի ոչ միայն սեփական, այլև շրջապատի մարդկանց սխալներն ու վրիպումները: Նկատողություններ անելիս կլինեք առավել նրբանկատ, կխուսափեք կոշտ քննադատությունից: Տարաձայնություններ չեն լինի, իսկ փոքր անախորժությունները կհարթվեն հումորի զգացման շնորհիվ: Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի շուրջ լրջորեն խորհելու համար: Ձեր գլխում փայլուն գաղափարներ են ծնվում: Երեկոն նվիրեք ընկերների հետ շփմանը, այդպիսով ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլև արժեքավոր տեղեկություններ կստանաք:

Այծեղջյուր: Օրվա առաջին կեսը հանգիստ կանցնի: Այս ժամանակահատվածում փորձեք լիցքաթափվել: Կարող եք զբաղվել ընթացիկ գործերով: Ամեն բան կախված է ձեր տրամադրությունից: Իսկ կեսօրից հետո կարող են խնդիրներ ծագել, հիմնականում ընտանեկան և կենցաղային բնույթի: Ու թեև ձեզնից անհապաղ լուծումներ են ակնկալում, այնուամենայնիվ, շտապել չարժե: Գումարային հարցերում զգուշավոր եղեք: Այսօր անիմաստ ծախսեր անելու, ոչ պիտանի իրեր ձեռք բերելու հավանականությունը մեծ է: Խուսափեք պարտքով գումար տրամադրելուց: Ուղևորություններն ու զվարճանքները կարող են սպասվածից ավելի թանկ արժենալ:

Ջրհոս: Օրն անհաջող սկիզբ կունենա, սակայն ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը կմեծանա, և չնչին խնդիրների շուրջ անհանգստանալու կարիք չի լինի: Թեև հարազատների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չէ, այնուամենայնիվ, նրանց հետ շփումն օգտակար կլինի: Կստանաք խորհուրդներ, կարևոր տեղեկություններ, նաև՝ լուրջ աջակցություն: Կարող եք նոր գործեր ձեռնարկել, թեև դրանք ավարտին հասցնելու համար շատ ժամանակ ու համբերություն կպահանջվի: Հնարավոր են մանր ծախսեր, որոնք ձեր բյուջեին էական վնաս չեն հասցնի

Ձկներ: Աշխատեք որքան հնարավոր է շատ բան հասցնել օրվա առաջին կեսին, քանզի հենց այս ժամանակահատվածն է առավել նպատակահարմար գործելու համար: Ընթացքում նոր ծրագրերի հանդեպ հետաքրքրությունը կնվազի, կփորձեք հետաձգել դրանք՝ հստակ գիտակցելով, որ այդպես վարվել չարժե: Հենց այդ պատճառով էլ շատ խնդիրներ կմնան չլուծված: Հրաշալի օր է սիրային ժամադրությունների համար: Այսօր կարող եք անմոռանալի տպավորություն թողնել ձեր հանդեպ քննադատաբար տրամադրված անձանց վրա: Սիրելիների հետ հեշտությամբ լեզու կգտնեք: Բոլոր վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում: