Բաղադրատոմս, որը կպարգևի ձեզ հաճույք․ Նրբահամ և համեղ տիրամիսու
Բաղադրիչներ՝
200 գրամ ցանկացած շաքարավազով թխվածքաբլիթ,
200 գրամ անյուղ կաթնաշոռ,
100 գրամ թթվասեր,
50 գրամ շաքար,
1 թեյի գդալ սուրճ,
վանիլ,
կակաո։
Պատրաստումը՝
1. Խառնեք բլենդերի մեջ կաթնաշոռը, թթվասերը, շաքարը և վանիլը՝ մինչև միատարր զանգված ստանալը։ Պատրաստեք սուրճը ( ես վերցրել եմ սովորական լուծվող)։
2. Թաթախում ենք թխվածքաբլիթները 5 վայրկյան սուրճի մեջ։ Այնուհետև հերթականությամբ դասավորում ենք թխվածքաբլիթը, կրեմը և ձևավորելով դեսերտը ( ես դա անում եմ ապակե բաժակի մեջ)։
3. Շաղ տվեք կակաոն ցանցով։ Դրեք այն սառնարանում ամբողջ գիշերվա ընթացքում։
Այսպիսի մթերքների քանակությունից, ինձ մոտ ստացվեց 3 այսպիսի բաժակ։
Փորձեք, շատ համեղ է։