«ԶԻԼ»-ը չվերանորոգելու պատճառով զորամասում մնացած զինվորը զորացրվել է, տուն է վերադառնում
Armtimes.com-ը գրում է.
ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող զինվորներից Ավետիք Իսահակյանի հայրը՝ Իշխան Խաչատրյանը, երեկ armtimes.com-ի հետ զրույցում ահազանգել էր, որ որդին ավարտել է 2 տարվա ծառայությունը, սակայն հրամանատարները թույլ չեն տալիս վերադառնալ տուն՝ պահանջելով վերանորոգել իրեն կցված «ԶԻԼ»-ը:
Քիչ առաջ Իշխան Իսահակյանը մեզ հետ զրույցում ուրախությամբ հայտնեց, որ որդին վաղ առավոտյան զորացրվել է եւ արդեն տուն է վերադառնում: