Ինչն է ստիպել դիմել այդպիսի քայլի.կինը համոզել է իր երեխաների հորը սպանել ապագա ամուսնուն հենց հարսանիքի օրը
Ոստիկանությունը ձերբակալել է կնոջը, ով փորձել է իր մանկահասակ երեխաների հորը համոզել սպանել իր ապագա ամուսնուն, որպեսզի հետագայում ստանա ապահովագրության գումարը: Ըստ նրա պլանի, սպանությունը պետք է տեղի է ունենար հարսանիքից անմիջապես հետո,-գրում է People-ը:
Հետաքննության համաձայն, 32-ամյա Քրիսթալ Գադլին առաջարկել է սպանել իր փեսացուին 40.000 դոլարի դիմաց: Սակայն նախկին ամուսինը ձայնագրել է խոսակցությունը, այնուհետեւ կնոջը հանձնել ոստիկանությանը:
Երբ Մեմֆիսի (Թենեսի) իրավապահները ժամանել են նրան ձերբակալելու համար, կինն ասել է, որ խոսակցության ընթացքում ինքը եղել է օժանդակ միջոցների ազդեցության տակ: Այժմ նա ճաղերի ետևում է. նշանակվել է 200 հազար դոլար գրավ: