«Մերսեդեսը» փոխարինել է «Տոյոտայով». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ Խորեն Մեջլումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրի համաձայն՝ նա նախորդ տարվա սկզբին ունեցել է 6 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 2 միլիոն դրամ: Տարեկան եկամուտներն էլ կազմել են 5946000 դրամ ու ստացվել աշխատավարձից: Մեջլումյանը նախորդ տարի 8000 ամերիկյան դոլարով գնել է «TOYOTA CAMRY 2.4» մակնիշի ավտոմեքենա, միևնույն ժամանակ վաճառելով իր «MERCEDES–BENZ E 200» մակնիշի ավտոմեքենան 1 միլիոն դրամով:
Մեջլումյանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նրան է պատկանում նաև մեկ առանձնատուն:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում