4 տղաներով մերկացրել են հարբած դասընկերուհուն, բռնաբարել ու բջջայինով նկարած կադրերը հրապարակել համացանցում
Նովոսիբիրսկի դատարանը որոշում է կայացրել 16-ամյա աղջկա բռնաբարության գործի վերաբերյալ:
2014 թվականի սեպտեմբերի 23-ին քոլեջի ուսանողուհին եղել է Նովոսիբիրսի «Телецентр» հատվածում՝ իր ծանոթ ընկերների հետ միասին: Այնուամենայնիվ խնջույքը ավարտվել է շատ վաղ, երբ աղջիկը գիտակցությունը կորցրել է ալկոհոլի չարաշահումից: Տղաներն էլ օգտվել են առիթից և բռնաբարել աղջկան: Իսկ դրանից հետո էլ որոշել են լուսանկարվել նրա մերկ մարմնի հետ: