Վիրավոր երկու զինծառայողները Արցախից տեղափոխվել են Երևան. նրանցից մեկի ոտքը կտրել են
Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գուրգեն Սարգսյանը Ստեփանակերտի զինհոսպիտալից տեղափոխվել է Երևան՝ Մուրացան հոսպիտալ: ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, քանի որ գանգուղեղի հատվածում է վնասվածք ստացել և արհեստական շնչառական ապարատին է միացված: Մեզ հետ զրույցում, ավելի վաղ՝ զինվորի առողջական վիճակի մասին տեղեկացրել էին նաև հարազատները:
Մանրամասները՝ այստեղ