Ծառայակցի կողմից հրազենային վիրավորում ստացած զինվորի վիճակում փոփոխություն չկա. ինչ են ասում բժիշկները
Հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, զենքի օգտագործման կանոնների խախտման արդյունքում գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած 19-ամյա Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակում փոփոխություն չկա, տղան արդեն 10 օր է՝ գտնվում է հիվանդանոցում:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գուրգենի հարազատները տեղեկացրին, որ վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, ոչ մի դրական տեղաշարժ կամ փոփոխություն չկա: «Բժիշկները դեռ բան չեն ասում, վիճակը նույնն է»,- փոխանցեցին վիրավոր զինվորի հարազատները: Իսկ Ստեփանակերտի հոսպիտալի պետ Զորի Սաղյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ տղան միացված է արհեստական շնչառության ապարատին:
Մանրամասները՝ այստեղ