Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Եմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմ
uncategorized

Նովրուզը Հայաստանում սկսվում է սահմանից. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր իրանալեզու և թյուրքալեզու ժողովուրդները տոնում են Նովրուզը, որը եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ համարվում է Նոր տարվա տոն: Այն նաև խորհրդանշում է գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը:

Եվ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս՝ հարևան իրանցիները նախընտրում են իրենց կարևորագույն տոնը՝ Նովրուզը, տոնել Հայաստանում:

Նովրուզը պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր, այն համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը, որը նշում էին դեռևս մ. թ. ա. 7–րդ դարում: Համարվում է, որ տոնն ունի հին իրանական ծագում՝ կապված Արևի պաշտանմունքի և Զարատուշտրա մարգարեի անվան հետ:

2017 թ. Հայաստան է այցելել 220 հազար իրանցի զբոսաշրջիկ, ինչը 2016 թ. համեմատ 16%–ով ավելի է: Անցած տարի Իրանի չորս քաղաքներում կազմակերպել են միջոցառումներ, իսկ դեկտեմբերին Իրանում կայացած զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցել են հայկական 6 տուրօպերատորներ՝ ներկայացնելով Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները:

2018 թ. Նովրուզի տոնակատարության շրջանակներում իրանցի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունների առավել հարմարավետությունն ապահովելու նպատակով մշակվել և իրականացվում են մի շարք միջոցառումներ:

Ինչպես «Փաստ»–ին տեղեկացրեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Լիլիթ Խաչատուրյանը՝ Իրան–Հայաստան սահմանային անցակետում, Մեղրի ԱՏԳ–ում գործող տեղեկատվական կենտրոնում իրանցի զբոսաշրջիկներին կտրամադրվեն Հայաստանի զբոսաշրջային գրավչություններն ու ներուժը ներկայացնող պարսկերեն բրոշյուրներ, քարտեզներ, թռուցիկներ, տեղեկատվական թերթիկներ: Այս բոլոր աշխատանքներն իրականացվում են համագործակցելով Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի հետ: Վերջինիս կողմից էլ հենց տպվում են բրոշյուրները:

Լիլիթ Խաչատուրյանի փոխանցմամբ՝ Իրանից Հայաստան տանող մայրուղիներին կտեղադրվեն հայերեն և պարսկերեն տեղեկատվական, ինչպես նաև Նովրուզի շնորհավորական գրառումներ պարունակող պաստառներ։ Պաստառները Նովրուզի նախօրեից սկսած մեկ ամիս շարունակ տեղադրած կլինեն մայրուղիներին։

«Նովրուզի ողջ ընթացքում Հայաստանում կգործի 24 ժամյա թեժ գիծ՝ 095 118 118 պարսկալեզու մասնագետների ներգրավմամբ՝ շահագրգիռ մարմինների հետ սերտ համագործակցությամբ: Նովրուզի օրերին Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների համար փորձել ենք ապահովել նպաստավոր պայմաններ՝ Մեղրի–Երևան ճանապարհին ոստիկանության հերթապահության, շտապօգնության, ճանապարհային փրկարարական ծառայության պատշաճ կազմակերպման, ինչպես նաև Մեղրիի անցակետում ուղևորափոխադրող ավտոմեքենաների և ավտոբուսների երթևեկությունը դյուրացնելու միջոցով։ Այսպիսով կփորձենք ապահովել իրանցի զբոսաշրջիկների անվտանգությունը և ահրաժեշտության դեպքում հրատապ լուծում տալ հնարավոր խնդիրներին»,– նշեց նա։

Հարցին, թե ինչպես է, որ իրանցիները սիրում են նշել Նովրուզը Հայաստանում և ոչ մեկ այլ երկրում, թեկուզև՝ մահմեդական, Խաչատուրյանը պատասխանեց, որ հայերը շատ հյուրընկալ են ու իրանցիների համար մեր երկրում այս օրերին բազմաթիվ տոնական միջոցառումներ են իրականացվում:

«Ցանկացած անձ, ընդ որում նաև հայերը, սիրում են Նոր տարին և առհասարակ բոլոր տոները դրսում անցկացնել: Բայց այստեղ մեկ բան կա՝ հայերը շատ հյուրընկալ են ու հյուրասեր: Իրանցիներն իրենց այստեղ ընդունված ու լավ են զգում, նրանց բարձրակարգ ծառայություններ են մատուցվում ու միջոցառումներ կազմակերպվում, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից: Եվ հետո իրանցիները ավտոմեքենայով են ճանապարհորդում և իրենց համար շատ հարմար է Հայաստան գալը»,– հավելեց նա:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում