Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Քաղաքականություն

Ինչպես են աշխատում ԱԺ պատգամավորները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստն» այսօր կանդրադառնա ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի և ՀՀԿ–ական պատգամավորներ Ռոբերտ Սարգսյանի, Կարեն Սարիբեկյանի ու Սեդրակ (Սեյրան) Սարոյանի «ծավալած գործունեությանը» Ազգային ժողովում:
ՀՀԿ–ական պատգամավորները, ինչպես և մյուս բոլոր ՀՀԿ–ական պատգամավորները, որ մինչ այս անդրադարձել ենք, կողմ քվեարկելու մեծ «ջատագով» են: Սարգսյանը, Սարիբեկյանն ու Սարոյանը հօգուտ օրենսդրական նախաձեռնությունների են քվեարկել 800–ից ավելի անգամներ: Նրանց դեմ քվեարկություններն էլ, բնականաբար, շատ քիչ են եղել՝ 7–9 անգամ անցած հինգ տարիների ընթացքում: Վերջիններս բավական քիչ են բացակայել ԱԺ նիստերից: Ըստ www.parliamentmonitoring.am կայքի՝ 50–70 անգամներ: Միաժամանակ երբևէ ելույթ չեն ունեցել և ոչ էլ հարցուպատասխանի մասնակցել:
Լյուդմիլա Սարգսյանը կողմ է քվեարկել միայն 433 անգամ, իսկ դեմ՝ 101: Նա 150 անգամ բացակայել է ԱԺ նիստերից, բայց միևնույն ժամանակ 21 հարց հնչեցրել ու 16 ելույթ ունեցել: Վերջինս երեք նախաձեռնության համահեղինակ է՝ արտաքին հարաբերությունների և այլ ոլորտների վերաբերյալ: Ըստ 2015 թ. հայտարարագրի՝ դրամական միջոցներ չունի: Նշենք, որ Լյուդմիլա Սարգսյանը, ով «Սոցիալ–դեմոկրատ հնչակյան կուսակցության» անդամ է և խորհրդարան է մտել ՀԱԿ ցուցակով, այս անգամ շատ հավանական է, որ հանդես գա ԲՀԿ ցուցակում: Այս մասին հավանականությունը նա հայտնել էր «Փաստին» տրված հարցազրույցներից մեկում:
ՀՀԿ–ական Ռոբերտ Սարգսյանը նախաձեռնություններ չունի, ինչպես նաև դրամական միջոցներ չունի: Չնայած 2012 թ. նա հայտարարագրել էր 11 միլիոն դրամ: Ի դեպ, վերջինս նախորդ տարի մեծ ռեզոնանս առաջացրած նախագծերից բոլորին էլ կողմ է քվեարկել: Այդպիսիք են եղել 2017 թ. բյուջեն, ԱԺ կանոնակարգը, Կուսակցությունների և «1000 դրամների» մասին օրինագծերը: Կարեն Սարիբեկյանը նույնպես նախաձեռնություններ չունի: Իսկ 2015 թ. հայտարարագրով դրամական միջոցներ էլ չկան: Սեդրակ Սարոյանը միակն է այս երեք ՀՀԿ–ականներից, ով գոնե մեկ նախաձեռնություն է հեղինակել: Ի դեպ այն վերաբերում է պաշտպանության ոլորտին: «Երկրապահ կամավորականի կարգավիճակ» անունը կրող օրինագիծը միասին հեղինակել են Սեդրակ Սարոյանը, Մանվել Գրիգորյանը և Սամվել Ֆարմանյանը: Նշենք, որ Սեդրակ Սարոյանը հայտնի է իր բավական կոպիտ ու ոչ ցենզուրային խոսելաոճով: Հիշեցնենք, որ նախորդ տարի հարցազրույցներից մեկում՝ խոսելով հայկական «Իսկանդերների» մասին, լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք դրանք առանց ռուսական կողմի թույլտվության չեն կրակելու և թե դրանք մեզ առանց գումարի են տվել, վերջինս այսպես պատասխանեց՝ «Ա, ինչ ձրի, ձրի սկի կնիկը մարդուն բան չի տա»:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: