Հելնում են շալակս արդեն. Վիճաբանություն ԱԺ-ում
ԱԺ-ում բյուջեի քննարկմանը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման համար 2017 թ-ին 6.8 մլրդ դրամ է հատկացվելու՝ ներառյալ ասիական և այլ բանկերի կողմից տրվող գումարները:
ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը նախ նշեց, թե Երևան-Աշտարակ, Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում կամուրջներ են գործարկվել, հետո փակվել և այդ պատճառով եղել են մահվան ելքով ավտովթարներ:
Այվազյանը բարձր տոնով միջամտեց` կոչ անելով հարցը տալ, ոչ թե ճանապարհային կանոններ քննարկել:
«Նախարարն ասում է՝ հետաքննություն է ընթանում, դու պնդում ես՝ ճանապարհի պատճառով է, այ քեզի բան»,- Արամ Մանուկյանին սաստեց Վարդան Այվազյանը
«Հանգիստ, հանգիստ»,- հորդորեց Ա.Մանուկյանը:
«Ես հանգիստ եմ»,- նկատեց Այվազյանը, սակայն Մանուկյանի դիտարկմանը, որ չարձագանքի, Այվազյանն ավելի բարձր տոնայնությամբ պատասխանեց. «Դու մի արձագանքի, ոնց որ կռիվ ման գա»:
Արամ Մանուկյանը նրան հորդորեց չխանգարել:
«Լսի, դու չես որոշողը ես խանգարեմ, թե չխանգարեմ: Ստե քեզի համար խանգարող չեմ նստած, հանձնաժողովի ղեկավար ա: Հելնում են շալակս արդեն: Բյուջեի վերաբեյալ հարցդ տուր»,- հայտարարեց Այվազյանը: