Գլխավոր դատախազի սպանության առեղծվածը
ARMLUR
2001 թվականին այդ ժամանակ Արդարադատության խորհրդի անդամ, գիտնական Ռոբերտ Ավագյանը ասուլիս էր հրավիրել՝ ՀՀ գլխավոր դատախազ Հենրիկ Խաչատրյանի սպանության վերաբերյալ հայտարարություն անելու նպատակով: ԱԽ անդամը սպանությունից 3 տարի անց սենսացիոն հայտնագործություն էր արել այս գործի վերաբերյալ: Հանդիսավոր պայմաններում, խորհրդավոր նախաբանից հետո նա հայտարարել էր, որ Հենրիկ Խաչատրյանին սպանել է ՀՀ այն ժամանակվա տրանսպորտային դատախազ Արամ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ այս վարկածը հայտարարվեց հենց Խաչատրյանի սպանության օրը, եւ սա գործի վերաբերյալ պաշտոնական տեսակետն էր: Նախաքննությունը, ըստ էության, վարվեց այս տեսակետը հիմնավորելու ուղղությամբ: Ըստ այդմ՝ Հենրիկ Խաչատրյանն ու Արամ Կարապետյանը սպանվել էին նույն օրը՝ 98-ի օգոստոսի 6-ին, նույն տեղում՝ Հենրիկ Խաչատրյանի աշխատասենյակում: Պաշտոնական վարկածը հայտնի է բոլորին. Արամ Կարապետյանը կրակել է գլխավոր դատախազի վրա, իսկ հետո՝ ինքնասպան եղել:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում