Ջիգարխանյանն արդեն Վիտալինային փոխարինող է գտել
Հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը իր նախկին կնոջը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային փոխարինող է գտել։
Դերասանն այժմ ապրում է տնային տնտեսուհու հետ հետ նույն տանիքի տակ՝ Կունցևո շրջանի Մոլոդոգվարդեյսկի փողոցի մեկ այլ բնակարանում (Ցիմբալյուկի հետ ապրելու համար նա նույն փողոցում բնակարան էր գնել)։ Վերջինը ոչ միայն մաքրում է տունը, այլև ուտելիք է պատրաստում հայտնի դերասանի համար։
Ջիգարխանյանը բազմիցս հիացել է Մոսկվայի այդ շրջանով՝ մերձակայքում գեղեցիկ այգու առկայության պատճառով, որտեղ կարելի է զբոսնել։