Գործի են գնում միայն դաշնակցականները.«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՅԴ–ն, պարզվում է, չնայած իր կոալիցիոն կարգավիճակին` չի կարողանում ամբողջովին վայելել իր իշխանավարման պտուղները: Բանն այն է, որ նախարարությունների աշխատակիցները հիմնականում քաղծառայողներ են, որոնց աշխատանքից ազատել կամ դաշնակցականներով փոխարինել հնարավոր չէ, իսկ հայեցողական պաշտոնները չնչին տոկոս են կազմում:
Այդ պատճառով շուտով ՀՀ Կրթության և գիտության ու Բնապահպանության նախարարություններում արմատական կառուցվածքային փոփոխություններ կարվեն: Հնարամիտ դաշնակցականները գտել են ելքը` ընտրություններից առաջ նշյալ նախարարություններում իրենց կուսակիցներին աշխատանքի տեղավորելու և ընտրական ռեսուրս հավաքելու համար նախարարությունների բազմաթիվ ստորաբաժանումներ կլուծարվեն և կվերակազմակերպվեն, իսկ նոր ձևավորվող ենթակառուցվածքներում աշխատանքի կընդունվեն դաշնակցականները:
Էլեմենտար է, բայց հանճարեղ, Վաթսոն:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: