Աղջիկն ավտոմեքենան կանգնեցրեց առևտրի կենտրոնի մոտակայքում և գնաց գնումների. այն, ինչ տեսավ, երբ վերադաձավ, նրան շոկի մատնեց...
Աղջիկն ավտոմեքենան կանգնեցրեց առևտրի կենտրոնի մոտակայքում և գնաց գնումների. այն, ինչ նա տեսավ, երբ վերադաձավ, նրան շոկի մատնեց. մեղուների պարսը գրոհել էր մեքենայի վրա: Աղջիկը մոլորված էր, ապշած, անհասկանալի է, թե ինչու հենց իր մեքենայի վրա էին հավաքվել մեղուները: Անցորդները նույնպես ցարմացած էին, նրանք մոտենում էին, լուսանկարում: Անցորդներից մեկը կանչեց մեղվաբուծների, որպիսի մասնագետները լուծեն այդ խնդիրը: Սակայն ամեն ինչ դեռ նոր էր սկսվում. հաջորդ օրն, առավոտյան, երբ աղջիկն աշխատանքի էր գնում, մեքենայի վրա նորից գրոհեց մեղուների պարսը: Աղջիկը ստիպված էր ճանապարհի կեսից ետ դառնալ: Նորից օգնության հասան մեղվաբուծները, այս անգամ նրանք հետազոտեցին մեքենան և բեռնախցիկում հայտնաբերեցին տուփով տորթ: Պարզվեց, որ այդ տորթի կրեմի մեջ ըղմված է պարսի թագուհին և հենց նրա ետևից էլ եկել է ամբողջ պարսը: Այսպիսի բացատրություն են տվել մասնագետները՝ նշելով, որ միայն այդ կերպ է հնարավոր բացատրել այդ երևույթը.