Ահա թե ինչո՞ւ չի կարելի խոսել հեռախոսով, երբ այն վերալիցքավորվում է…
Շատ ենք լսել այն մասին, որ չի կարելի խեսել հեռախոսով այն ժամանակ, երբ հեռախոսը վերալիցքավորվում է, սակայն համոզիչ բացատրություն չենք ստացել: Այս հարցի պատասխանը պարզելու համար մենք փորձեցինք խորանալ հարցի էության մեջ: Մենք եկանք այն համոզման, որ վտանգ իրականում կա և խնդրում ենք առավել զգոն լինել ու խնայել ձեզ:
Վերալիքավորվող հեռախոսը խոսելու ընթացքում չափից ավելի շատ է տաքանում և կարող է ամեն վայրկյան պայթել: Մեկ, նույնիսկ ամենափոքր արտադրական թերությունը, կարող է ճակատագրական լինել: Նման ողբերգական պատմություններ արձանագրվել են արդեն, որոնք վերջացել են տեսողության կորստով, այրվածքներով և այլ բարդություններով: Ուշադի եղեք, հատկապես, երեխաների նկատմամբ:
Ձեզ ենք ներկայացնում հեռախոսից օգտվելու մի քանի պարզ կանոններ`
1. Մի՛ օգտագործեք հեռախոսը, երբ այն վերալիցքավորվում է
2. Վերալիցքավորման ընթացքում մի՛ պատասխանեք զանգերին և նամակներին
3. Հեռախոսը լիցքավորման մի՛ դրեք մահճակալի, բազմոցի կամ այլ հեշտ այրվող առարկաների մոտ
4. Զանգին պատասխանելուց առաջ, անջատեք վերալիցքավորման սարքը: