Կրակոցներ Սյունիքի մարզում. կրակողը ոստիկաններին ասել է. «Խմած եմ էղել, չեմ ջոկել, խնդրում եմ՝ ներեք»
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 22-ին, կրակոցներ են հնչել Սյունիքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում ոստիկանության Քաջարանի բաժանմունքի պարեկապահակային ծառայության աշխատակիցները գիշերային ծառայություն իրականացնելիս Քաջարան քաղաքի Լեռնագործների թիվ 15 շենքի մոտ կրակոցի ձայներ են լսել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները կարճ ժամանակում պարզել են, որ կրակոցներն արձակել է նշված շենքում բնակվող 50-ամյա Անդրանիկ Ա.-ն, ով, տեղեկանալով, որ ոստիկանները իմացել են, որ ինքն է կրակոցների հեղինակը, չսպասելով ոստիկանների ժամանմանը, առավոտյան ներկայացել է Քաջարանի ոստիկանության բաժանմունք և հայտնել, որ կրակոցներն արձակել է ինքը՝ իր անվամբ օրինական գրանցված որսորդական հրացանից։ Նա պատճառաբանել է, որ կրակոցներն արձակել է, քանի որ «քեֆը լավ է եղել։
Մանրամասները՝ այստեղ