«Հիսուն հոգով դուբինկեքով գալիս են…». ինքնավնասված դատապարտյալ. «Ա1+» (տեսանյութ)
«Նուբարաշեն» ՔԿՀ–ում ինքնավնասված երեք դատապարտյալներին երեկ ուշ գիշեր տարել են «Էրեբունի» հիվանդանոց՝ բուժօգնություն ստանալու։ Այս մասին գրում է «Ա1+»-ը Արմեն Հակոբյանը մեկն է դատապատյալներից, որը վնասել է կոկորդը այն բանից հետո, երբ նրան ցանկացել են տեղափոխել այլ խուց։ « Հիմնարկությունն է ստիպում, որ ես այս քայլին դիմեմ,– ասել է նա,– Ես ցմահ բանտարկյալ չեմ, բայց ինձ ասում են՝ «հելիր հինգերորդ հարկ եւ ցմահների խցում ապրիր»։
Թող նորոգեն, գնամ ապրեն, –ասում է նա՝ վստահեցնելով, որ երբ այս պահանջը ներկայացնում է ՝ «հիսուն հոգով դուբինկեքով գալիս են…»։