Սպանել է եղբորն ու թաքցնելու համար կացնով մասնատել
Լենոբլաստի մարզի գյուղերից մեկում 46-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ սպանել է 53-ամյա եղբորը: Այս մասին հաղորդում է Ren.tv-ն:
Սպանությունը թաքցնելու համար նա կացնով կտրել է եղբոր գլուխը, ձախ ձեռքը և աջ ոտքը: Ոստիկանությունը նրան հայտնաբերել է հենց հանցագործության վայրում:
Տղամարդու դեմ քրեական գործ է հարուցվել՝ սպանության հոդվածով:
Կատարվում է քննություն: