«Բարձրացրե՛ք ձեր հետույքը և վազե՛ք մարզասրահ». Ալեքսանդր Բաբասյանի կինը զայրացել է 2007 թ.-ին արված և վերջերս համացանցում հայտնված լուսանկարի պատճառով. տեսեք, թե ինչպիսին էր նա. PHOTO
Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանը, զայրացել է իր դեմ իրականացվող արշավից ու չարախոսություններից:
Պատճառն այն է, որ օգտատերերը համացանցում հրապարակել են իր հին լուսանկարներից:
Այս առիթով Լիլիթը իր Instagram-ում կատարել է հետևյալ գրառումը, որը ներկայացնում ենք ստորև.
«Ժողովու՛րդ, դուք այդպես էլ չհասկացաք, որ ես չեմ թաքցնում իմ անցյալը և չեմ ամաչում դրանից:
Ձախ կողմում պատկերված լուսանկարն արվել է 2007-ին, մյուսը՝ 2015-ին: Ես ուրախ եմ, որ կարողացել եմ փոխվել և կարողացել եմ աշխատել մարմնիս վրա՝ դառնալով ավելի լավը: Իսկ դուք հին արխիվը քրքրելու փոխարեն կարող եք խնդրել ինձ տրամադրել իմ հին լուսանկարները և ես ուրախությամբ դրանք ձեզ կներկայացնեմ: Բացի այդ՝ ժամեր շարունակ համացանցում նստելու փոխարեն բարձրացրեք ձեր հետույքը և վազեք մարզասրահ»: