Սամվել Մարտիրոսյանը հորդորում է չպատասխանել +355 կոդով անծանոթ համարներից ստացվող զանգերին
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ժող, վերջին մի քանի ժամվա մեջ իմ ֆրենդերից արդեն մի քանի հոգու զանգել են +355 կոդով համարներից (Ալբանիայի կոդն ա։ Բայց մյուս անգամ կարող ա լրիվ ուրիշ երկրից լինի)։ Զանգում են ու չեն խոսում, անջատում են։ Ամբողջ ուզածները էն ա, որ հետ զանգեք, որ ձեզանից գումար քցեն։ Դրսից, ոչ հայկական ու անծանոթ համարից որ զանգ եք ստանում, հետ մի զանգեք։ Լիքը փող կարող եք կորցնել։