Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանԽայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՀիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետիսյան«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԿանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա ԿոստանյանԱլիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանԺողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումRate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԻսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա ԿոստանյանԿոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՓաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Մարդիկ, ովքեր մեր ներվերը սղոցում էին, բերնին կերան ու վատ կերան. Նարեկ Կարապետյան Թվով մի քանի հոգով շատ եք, կարծում եք՝ կարաք մեզ սպառնա՞ք. ոչ մեկ մեզ չի կարա ճնշի. Հարությունյան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը կցուցադրվի նոյեմբերի 11-ին Ալեքսանյանն իրան Տարզանի տեղն էր դրել, ամեն ինչ արեցին, որ սադրեն, գլխավորը՝ ֆեյքերի ղեկավարն էր Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա ԿոստանյանԵթե Ռուբինյանը ընդմիջում հայտարարեր, միջադեպը նման շարունակություն չէր ստանա. Աբրահամյան
Վիդեո

Մարմնավաճառ Զարուկը պատժել է պարսիկ հաճախորդին ողջ խստությամբ

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Յուսեֆ Ն.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:


Ըստ մեղադրանքի՝ Իրանի 35-ամյա քաղաքացի Յուսեֆը Երևանի Արամի փողոցում գործող «Մոնոթո» ակումբում ծանոթացել է Զարուհի Շ.-ի հետ (անունը փոխված է), նրան հրավիրել է Երևանի Խորենացի փողոցի շենքերից մեկում իր վարձակալած բնակարան: 2015 թվականի նոյեմբերի լույս 3-ի գիշերը՝ ժամը 4-ի սահմաններում, բնակարանում «զվարճանքի ընթացքում» Յուսեֆը ցանկացել է համբուրել Զարուհուն, բայց վերջինս է ու ցանկացել է հեռանալ:

Յուսեֆը, ըստ մեղադրանքի, ցանկացել է Զարուհու նկատմամբ կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ նա նախ հարվածել է Զարուհու աջ ականջի շրջանին: Այնուհետև պահանջել է, որ Զարուհին հանի հագուստը, մտնի լոգարան: Այնտեղ ստիպել է, որ կինը կանգնի սառը ցնցուղի տակ,«օճառել է նրա դեմքն ու դրանից հրճվել է», ապա ձեռքից քաշելով՝ Զարուհուն տարել է ննջասենյակ, հանել է նաև իր հագուստներն ու «նստել է Զարուհու մարմնին»: Նա ևս մեկ անգամ հարվածել է կնոջ ականջի շրջանին, պահանջել է, որ նա սեքսուալ գործողություն կատարի: Կինը մերժել է:

Յուսեֆը, ըստ մեղադրանքի, գնացել է հյուրասենյակ, դանակ է վերցրել, նորից վերադարձել է ննջասենյակ, նստել է կնոջ մարմնին, դանակը դրել է նրա պարանոցին ու սպառնալիքներ հնչեցնելով՝ պահանջել է, որ նա սեքսուալ գործողություն կատարի:

Զարուհին իրական համարելով սպառնալիքները, համաձայնել է կատարել Յուսեֆի ցանկությունը: Վերջինս դանակը դրել է մահճակալի մոտ: Զարուհու մոտ ցանկություն է առաջացել դանակով վնասվածք պատճառել տղամարդուն ու փախչել: Որպեսզի Յուսեֆը ոչինչ չկասկածի, նա շոյել ու համբուրել է նրան, ապա արագ վերցրել է դանակն ու վնասել է տղամարդու առնանդամը՝ նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս:

Զարուհին ննջասենյակից փախել է նախասրահ: Յուսեֆը հետապնդել է նրան, կոտրել է դռան ապակին, ցանկացել է Զարուհու ձեռքից խլել դանակը: Քաշքշուկ է առաջացել: Յուսեֆը բռունցքներով հարվածել է Զարուհու կողերին, կծել է նրա նախաբազուկը, հետո նրանք երկուսով ընկել են հատակին ու ապակու կտորտանքից վնասվածքներ են ստացել երկուսն էլ:

Յուսեֆը դանակը խլել է Զարուհուց, նստել է նրա մարմնին, սպառնալիքներ է հնչեցրել, հետո հանգստացել է, թույլատրել է, որ Զարուհին հեռանա՝ խնդրելով նրան, որ կատարվածի մասին ոչ ոքի չհայտնի:

Յուսեֆի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել են նաև հոգեմետ նյութ պարունակող 50 հատ դեղահատեր:

Յուսեֆ Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և առանց իրացնելու նպատակի հոգեմետ դեղամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 268 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, որ «դիսկոներում» ասել են, թե տուժողը մարմնավաճառ է, 50 հազար դրամով նրան բոլորը կարող են վարձել: Ասել են, որ այդ աղջիկն «ուժեղ է» իր արհեստում, նրան շուտ-շուտ են վերցնում ու տանում: Ինքը նրան տարել է իր վարձած բնակարան: Գիշերը զվարճացել են:

Ամբաստանյալը նշել է, որ տուժողը ստել է, թե ինքը օճառ է քսել նրա դեմքին, սառը ցնցուղի տակ է կանգնեցրել, ծաղրել է: Ինքը նաև դանակով չի սպառնացել: Տուժողն իրեն դանակով հարվածել է այն բանի համար, որ իրենց միջև գումարի հետ կապված խնդիր է առաջացել: Ինքը վճարել է 50 հազար դրամ, բայց տուժողն ասել է, թե ևս 50 հազար դրամ պիտի վճարի, որովհետև երկար է մնացել: Երբ ինքը չի համաձայնել, նա դանակով հարվածել է իրեն:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը նախապես այդ կնոջ հետ գումարի վերաբերյալ չի պայմանավորվել: Երբ ոստիկանները եկել են, ինքը շատ վատ վիճակում է եղել, չի կարողացել բացատրել, թե ինչ է կատարվել իրականում:

Ամբաստանյալը նաև ասել է, թե հիվանդ է, բժիշկները չեն հասկանում, թե ինչ հիվանդություն ունի: Պարսկաստանից իրեն դեղեր են ուղարկել, որոնք խմելով՝ ինքը կամաց-կամաց լավանում է:

Ամբաստանյալը նշել է, թե մարմնավաճառն իր «գլխին սարքում է»: Ինքը դեպքից հետո գտնվել է «արյունահեղ վիճակում», ի վիճակի չէր տուժողից պահանջել, որ նա ոչ ոքի չասի: Ինքը նրան իր վարձած բնակարան տարել էր որպես մարմնավաճառի: Մինչև դեպքը ևս երկու անգամ նրան տարել էր իր տուն, սեռական հարաբերություն էր ունեցել հետը…

Դեպքի օրը սկզբում ինքն ու տուժողը լավ ժամանակ են անցկացրել: Դանակը եղել է տուժողի մոտ, դա նրա դանակն էր: Երբ գումարային հարցերով համաձայնության չեն եկել, տուժողը միանգամից տեղից վեր է կացել ու վնասել է իր առնանդամը…

Տուժող Զարուհին հայտնել է, որ ամբաստանյալին ճանաչել է հոկտեմբերից: Հանդիպել է «դիսկոտեկայում»: Նա մոտեցել, խնդրել է իր հեռախոսի համարը: Մի քանի օր հետո նա զանգել ու ցանկացել է, որ հանդիպեն: Հանդիպել են նոյեմբերի 2-ին: Ինքը նրա վարձած բնակարան է գնացել ժամը 23-ի սահմաններում:

Ամբաստանյալն իրեն դիմավորել է, տանը խմիչք է հյուրասիրել: Գիշերվա ժամը 3-ի սահմաններում ինքը ցանկացել է տուն գնալ: Ամբաստանյալն իրեն չի թողել, հարվածել է իր ականջին, իր ձեռքից վերցրել է հեռախոսը: Դուռը փակ էր: Ամբաստանյալը բռնել է իր ձեռքից, ասել է, թե բոլորը փնթի են, իրեն տարել է լվացարանի մոտ, օճառել է իր դեմքը, ջուրն անջատել ու ծիծաղել է իր վրա:

Ինքը ծորակը բացել ու լվացվել է: Նա ստիպողաբար հանել է իր շորերը, տարել է ննջասենյակ: Պահանջել է, որ ինքը սեքսուալ գործողություն կատարի: Ինքն ասել է, որ նման բան չի անում:

Նա գնացել է հյուրասենյակ, դանակ է բերել, դանակը դրել է իր վզին ու ստիպել է իր ուզածն անել: Ինքը վախեցել է, նրան ասել է՝ դանակը մի կողմ դիր, ամեն բան կանեմ: Նա դանակը մահճակալի կողքն է դրել: Ինքը բռնել է նրա առնանդամն ու դանակով վնասել է: Դանակը ձեռքին դուրս է եկել ննջասենյակից, չի մտածել, որ նա իր հետևից կգա: Նա բղավում էր: Նա կոտրել է դռան ապակին, հարվածներ է հասցրել իրեն, գցել է հատակին, նորից նստել է իր վրա:

Առատ արյուն էր հոսում: Ինքը մտել է լոգասենյակ, արյունը լվացել է: Նրա ուզած սեքսուալ գործողությունն ինքը չի կատարել: Հետագայում իմացել է, որ ամբաստանյալը «պռոբլեմատիկ անձնավորություն» է:
Տուժողը նշել է, թե ամբաստանյալի բնակարան էր գնացել «զուտ ընկերական»: Հաջորդ օրն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն…

Դատարանը Յուսեֆ Ն.-ին մեղավոր է ճանաչել միայն ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 1 տարի ազատազրկման: Պատժի սկիզբը հաշվել է 2015 թվականի նոյեմբերի 9-ից:

Բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեղադրանքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, դատարանն արդարացրել է ամբաստանյալին՝ հանցադեպի բացակայության հիմքով:

Յուսեֆի խափանման միջոց կալանավորումը վերացվել է, նա անհապաղ ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը որոշել է քրեական գործն ուղարկել դատախազին՝ Յուսեֆի ու Զարուհու՝ առողջության թեթև վնաս ստանալու դեպքով քրեական հետապնդում իրականացնելու հարցը լուծելու համար:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող դատախազը: Նա ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճիռը գնահատել էր որպես անօրինական ու անհիմն:

Մասնավորապես՝ դատախազը անհիմն է համարել այն եզրահանգումը, թե այս գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն՝ ամբաստանյալի մեղավորությունը ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ապացուցված գնահատելու համար: Ըստ դատախազի՝ եթե Զարուհին նպատակ ունենար ամբաստանյալին մարմնական վնասվածք պատճառել այն բանի համար, որ նա հրաժարվել է իրեն վճարել պահանջած գումարը, ապա դանակով վնասվածք կպատճառեր տղամարդու մարմնի ցանկացած հատվածում, ոչ թե՝ հենց սեռական օրգանի հատվածում:

Բողոքաբերը խնդրել է բռնի սեքսուալ գործողություններ կատարելու համար ամբաստանյալին արդարացնելու մասով բեկանել դատական ակտը, Յուսեֆ Ն.-ին մեղավոր ճանաչել այդ հոդվածով ևս, նշանակել այդ արարքին համաչափ պատիժ:

Վերաքննիչ բողոք էր ներկայացրել նաև ամբաստանյալը: Նա պահանջել էր իրեն արդարացնել թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման մասով ևս՝ կայացնել լիակատար արդարացման դատական ակտ: Ինքը բնակարանում հայտնաբերված դեղերն օգտագործել է բժշկի խորհրդով:

Վերաքննիչ քրեական դատարանը, քննելով բերված բողոքները, եզրահանգել է, որ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատական ակտը հիմնավորված և օրինական է, այն թողել է անփոփոխ՝ օրինական ուժի մեջ, և մերժել է դատախազի ու ամբաստանյալի բերած վերաքննիչ բողոքները: