10-ամյա հայուհին հիացրեց ռուսական «Ձայնը» մրցույթի ժյուրիի անդամներին (տեսանյութ)
Աբխազիայի Սուխում քաղաքից Մոսկվա մեկնած 10 տարեկան Սառա Աբրահամյանը մարտի 16-ին մասնակցեց ռուսական Առաջին ալիքի եթերով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» նախագծի «կույր լսումներին» և իր ձայնով ու տեսքով հիացրեց ժյուրիի անդամներին։ Սառան երգելուց բացի նաեւ պարում է եւ իր կատարմանը զուգահեռ նեւ պարային գեղեցիկ շարժումներ ցույց տվեց։
Սառան հանդես եկավ Պոլինա Գագարինայի «Драмы больше нет» երգով: Ժյուրիի երեք անդամներից երկուսը՝ Վալերի Մելաձեն ու Բաստան, շրջվեցին` տեսնելու իրենց հիացրած աղջկան։