Պուտինի՝ մարմնավաճառների մասին արված հայտարարությունը սկալդալային իրավիճակ են հարուցել (տեսանյութ)
Ամերիկյան «Reddit» սոցիալական լրատվական պորտալի օգտատերերն ակտիվ քննարկում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում որ, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատների հեղինակներն ու պատվիրատուները մարմնավաճառներից էլ վատն են։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ ոմանք կարծիք են հայտնել, որ Պուտինի ասածը ոչ հարգալից է եղել մարմնավաճառների համար, իսկ ոմանք էլ՝ պաշտպանել են Պուտինին:
«Ի՞նչ եք կարծում, Թրամփը Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո վազել է մարմնավաճառների մո՞տ: Նա մարդ է, ով երկար տարիներ զբաղվել է գեղեցկության մրցույթների կազմակերպմամբ և շփվել աշխարհի ամենագեղեցիկ կանանց հետ: Գիտե՞ք, ես դժվարությամբ եմ կարողանում պատկերացնել, որ նա վազել է հյուրանոց հանդիպելու մեր աղջիկների հետ...»,-ասել է ՌԴ նախագահը:
Տեսանյութը՝ ստորև.