Յակուտսկում ոսկու անձրև է տեղացել. ինքնաթիռից ոսկու ձուլակտորներ են թափվել (լուսանկարներ)
Յակուտսկում ոսկու անձրև է տեղացել: «Ан-12» բեռնատար ինքնաթիռից թռիչքի ժամանակ թափվել են ոսկու ձուլակտորներ: Այդ մասին գրում է life.ru-ն:
Այս պահին օդանավակայանում և դրա շրջակայքում հայտնաբերվել է 20 կգ կշռող 172 ձուլակտոր:
Նշվում է, որ թռիչքի պահին պոկվել է ինքնաթիռի աջ փեղկը և ինքնաթիռից թափվել են թանկարժեք մետաղ հիշեցնող ձուլակտորներ: Ավելի ուշ պարզվել է, որ ինքնաթիռը տեղափոխում էր հատուկ բեռներ՝ շուրջ 10 տոննա ոսկի և պլատին:
Այս պահին ճշտվում են կատարվածի պատճառները: