Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթաց«Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. Կամենդատյան«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ» Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերը«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններինՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուԳավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանԸնտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանUcom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ ԿարապետյանՓաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանՓաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանՀայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանԽաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինՀայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ Մխիթարյան
Քաղաքականություն

Լևոն Շիրինյան. «Ժողովուրդն իր շահերը քաղաքական համակարգի փոփոխության մեջ չի տեսնում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Ի՞նչ կտան առաջիկա համապետական ընտրությունները ժողովրդին:

– Ինձ թվում է, որ ժողովրդին ոչինչ էլ չեն տալու: Դա ռեժիմի փոփոխություն է, քաղաքական համակարգի փոփոխություն, բայց, ըստ էության, ռեժիմը պահպանելու նպատակ կա: Այստեղ ժողովուրդը անտարբեր է և որևէ քաղաքական գործընթացի մասնակից չէ: Իսկ երբ ժողովուրդը դրանով չի հետաքրքրվում, նշանակում է, որ նա իր շահերը այդ փոփոխության մեջ չի տեսնում: Քաղաքականության մեջ սա կոչվում է քաղաքական օտարում, սակայն քաղաքական օտարումը ՀՀ–ում ոչ մի քաղաքական կուսակցություն չի փորձում հաղթահարել: Դա կհաղթահարվեր, եթե քաղաքականությունը բխեր ժողովրդի շահերից և ոչ թե քաղաքական և տնտեսական օլիգարխիայի շահերից: Նման օտարման տևական պահպանումը սպառնալիք է դառնում պետության գոյատևման համար: Իսկ մեզ մոտ դա դրսևորվում է արտագաղթով, եթե արտագաղթ չլիներ, ապստամբություն կլիներ, բայց արտագաղթով հարցը լուծում են:

– Ըստ ձեզ այս ընտրությունները թարմություն կհաղորդե՞ն մեր քաղաքական կյանքին, թե ամեն ինչ քաղաքական նույն սցենարով կզարգանա:

– Կլինի խմբերի ուժեղ պայքար: Եթե պետությունը ուզում է խորհրդարանական դառնալ, նա պետք է ունենա կայացած, քաղաքական կառույցներ, հասուն կուսակցություններ: Բայց Հայաստանում քաղաքական կուսակցությունների շղարշի տակ գործում են շահերի խմբեր, որոնք խոսում են որպես քաղաքական կառույցներ, բայց իրականում իշխանություն են և խմբերի շահերի համար են պայքարում: Հայաստանում մանր պայքարից, մանր կռվից այն կողմ չի գնում, որովհետև մեջը նպատակ չկա, քաղաքական խնդիր չկա երկրի առջև: Կռիվ է պաշտոն ունենալու համար, բայց իրականության մեջ պատգամավորի պաշտոնը շատ քիչ մարդկանց է այլ երկրներում հետաքրքրում: Օրինակ, արվեստաբանության դոկտորը, երաժշտագետը ցանկանում է պատգամավոր դառնալ, ուրիշ երկրներում գնդակահարես՝ չի գնա: Ինչի՞ն է պետք: Բայց այս պարագայում դա նշանակում է մոտիկ լինել իշխանությանը, որպեսզի շահույթ ապահովել և արտոնյալ լինել: Դա նշանակում է, որ այդ երկիրը չզարգացող և ապագա չխոստացող իրականության մեջ է ապրում: Դրա համար այդ հարաբերությունները պիտի փոխվեն:

– Ինչպե՞ս եք պատկերացնում այդ փոփոխությունը:

– Ժամանակը, ճգնաժամը կպարտավորեցնի: Առաջին սիմպտոմը «Սասնա ծռերի» ապստամբությունն էր, մարդկանց խումբ էր, որոնք իրենց ընկալումով գտան, որ Հայաստանում պետք է ինչ–որ բան փոխել և զինված ապստամբության գնացին: Ընդհանրապես ժողովուրդները մեռնելու սովորություն չունեն՝ ժողովուրդները ճգնաժամի մեջ իրենց ճանապարհից սրբում–տանում են բոլոր նրանց, ովքեր իրենց զարգացմանը խանգարում են: Իսկ ժողովուրդներով մտահոգ երկրներում իշխանությունը ձեռնարկում է մեծ փոփոխությունների, մեծ ծրագրերի իրականացում: Այսինքն՝ պատասխանատու քաղաքական և ռազմական էլիտան, հասկանալով ստեղծված իրավիճակը՝ արմատական փոփոխությունների կուրս է վարում, ոչ թե իմիտացիա անում:

– Ընդդիմադիր որոշ ուժեր միավորվել են, համաձայնագրեր ստորագրել, արդյոք կա՞ հավանականություն, որ վերջինները 6–րդ գումարման ԱԺ–ում մեծամասնություն կկազմեն:

– Մեծամասնություն հաստատ չեն կազմի: Եղած վիճակով «Հանրապետականը», եթե արմատական ցնցումներ չլինեն, շռնդոցով նստելու է: Ես անձամբ ցանկանում եմ, որ իշխանության ընդդիմությունը, թե իրական ընդդիմությունը որոշակի տեղ զբաղեցնի խորհրդարանում, ինչը պայմանավորված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունով և անձամբ Գագիկ Ծառուկյանով: Ուրիշ ուժ չկա: Այս ընտրությունները նաև մարքեթինգի և մենեջմենթի հսկայական ասպարեզ են լինելու, փողի բազար է լինելու: Իսկ փող կծախսի նա, ով ունի: Այդ դեպքում «Հանրապետականը» մրցույթի մեջ պետք է մտնի նրա հետ, ով փող ունի և ժողովրդի մեջ խարիզմատիկ է: «Բարգավաճի» վերադարձը քաղաքական կյանքի պահանջ է, բայց իր լիդերով, առանց լիդերի կլինի իմիտացիա:

– Այսօրվա խորհրդարանական ուժերից որո՞նք չեն անցնի և արտախորհրդարանական ո՞ր ուժերից նման հնարավորություն կունենան:

– Գիտեմ, որ «Հանրապետականը» կանցնի, այսօրվա տվյալներով կանցնի «Բարգավաճը», իշխանությունը կօգնի «Դաշնակցությանը» կամ կաջակցի, որ անցնի, իսկ «Ելքը» կարող է ոչ միայն խորհրդարան չմտնել, այլև ելք ունենալ քաղաքական կյանքից դուրս: Նայած ինչպես իրենց պահեն, պիտի կարողանան չէ՞ ժողովրդի մոբիլիզացիա անել, բայց դա ահռելի գումարների հետ է կապված: Չափազանց լավ կլիներ, որ սոցիալիստական ուժերի համախումբ առաջանար, օրինակ՝ «Դաշնակցությունը» լիներ դրա կազմակերպիչը, ոչ թե «Հանրապետականի» բարեկամը: Այսինքն, օլիգարխիայի կուսակցության կողքին նաև աշխատավոր կուսակցություն լիներ:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: